ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ARMENIAN PROVERBS

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ARMENIAN PROVERBS

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ARMENIAN PROVERBS

Ինքդ էշ էլ լինիս, միայն մազդ մախմուր երևայ:

Սիրտդ ուր որ է, նպատակդ էլ անդ է:

Ցորեն հացդ չուզեցի, ցորեն լեզւիդ ի՞նչ ասեմ:

Հայը որ յոգնի, չի նստի:

Տանը աքլոր, դուսը հաւ:

Պարտատիրոջ ու թրին որքան մօտ` այնքան լաւ:

Շատ կտրիճ մի’ լինիլ, կը կտրեն, շատ խեղճ մի’ լինիլ, կը ճզմեն:

Կնկայ բարեկամը կռնատակ, մօր բարեկամը դռնատակ:

Մեղր-մեղր կրկնելով բերանը չի անուշնայ:

Երկինքը ի՞նչ դեղայ, որ երկկրը չդիմնայ:

Հայը որ աղքատանայ, բարեկենդանը կը յիշի:

Մի փոր հացը մի հոր հացից կը գցէ:

Ծո’ւռ նստիր, ուղի’ղ խօսիր:

Սիրտդ (գաղտնիքդ) սրտակցիդ մի’ ասիլ, սրտակիցդ էլ մի սրտակից ունի:

Կապերտունդ կոլորւիր, խալխի հետ գլորւիր:

Գետը չհասած մի’ բոբիկանալ, ձին չառած ախոռ մի’ շինի :

Օձը որքան ծուռտիկ գնայ, բունը ուղիղ կը մտնի:

Էսօրւայ փուշը էգուցւայ նուշը:

Ջրի կուժը, ջրի ճամբին կը կոտրի:

Կտրճի անունը լսիր, երեսը մի’ տեսնիր:

Մինչև հարստի քէֆը գայ, աղքատի հոգին դուրս կը գայ:

Ես աղա, դուն աղա, մեր աղունն ո՞վ աղայ:

Նամարդ բարեկամից մարդ թշնամին լաւ է:

Ճշմարտութիւնը բարեկամութեան դուռն է:

Անտեր փայտի վրայ շունը չի հաջի:

***

Բարակ խելքին բաւական է
Փոքրիկ ճանճի բզզոցը,
Հաստագլխին ի՞նչ շահ կանէ
Ամպերի գորգոռոցը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ARMENIAN PROVERBS

Одна идея о “ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾՆԵՐ ARMENIAN PROVERBS

Добавить комментарий