ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ HASMIK SARGSYAN

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ HASMIK SARGSYAN

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ HASMIK SARGSYAN

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հասմիկ Հակոբի Սարգսյանը լրագրող է, խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: 1986-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1987-92թ.թ.-ին աշխատել է Հեռուստառադիոպետկոմի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես խմբագիր, միաժամանակ դասավանդել Երևանի թիվ 122 դպրոցում: 1995-97թ.թ. դասախոսել է Գյուղատնտեսական ակադեմիայում, 1997-99թ.թ.-ին աշխատել է «2001» հրատարակչական տանը՝ որպես «Ծրագրեր և կանխատեսում» շաբաթաթերթի խմբագիր: 1998-ից «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության մամլո քարտուղարն է, խմբագրել է ՀԿ նույնանուն լրատուն: Հ. Սարգսյանի հեղինակած շուրջ հինգ հարյուր ռադիոհաղորդումները, ռեպորտաժները, ակնարկները, հրապարակախոսական և գեղարվեստական հոդվածները, գրականագիտական վերլուծությունները և այլն հնչել են ռադիոեթերում, հրապարակվել հանրապետական մամուլում, գեղարվեստական ամսագրերում, այլուր: 2002-ին լույս է տեսել Հասմիկ Սարգսյանի «Կիսատ անձրև» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 2014թ.-ին՝ «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանը:

4 идей о “ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ HASMIK SARGSYAN

  1. Gayane Safaryan-Michikyan

    Ափսոս կենսագրության մեջ չի նշվում,որ ազնիվ հոգի է, շիտակ ընկեր ու բարեկամ, ում կարելի է հենվել,երբ աշխարհդ դատարկվում է,ու փնտրում ես ինքդ քեզ: Հասմիկը խորաթափանց է ու նրբանկատ, շնորհված է ու …շատ համեստ, մարգարիտ է, ում պիտի փնտրել խորքերում…

Добавить комментарий