ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ

 Կոմիտասը և Հ. Պարոնյանի «Քաղաքավարության վնասները»
ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ KOMITAS

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ

Քչերին է հայտնի, որ Հայոց մեծ երգահանն ունի նաև ստեղծագործություններ՝ երաժշտական կոմեդիայի ժանրից: Հակոբ Պարոնյանի գեղարվեստական երկերը սրտամոտ են եղել Կոմիտասին, և դրանով է բացատրվում նրա «Քաղաքավարության վնասները» երաժշտական պատկերների ծնունդը:Կոմիկական դրությունների երաժշտական մեկնությունները, անշուշտ, Կոմիտասի բազմակողմ արվեստի անքակտելի մասն են կազմում: Կոմիտասյան «Քաղաքավարության վնասները» երաժշտական սատիրայի յուրահատուկ դրսևորում է: Նրա այս սատիրական ստեղծագործությունն ընդգրկում է երկու տեսարան: Կոմիտասի հեղինակային կլավիռում կան գործող անձանց երաժշտական բնութագրումներ և երաժշտությանը վերաբերող ռեմարկներ: Կոմիտասն իր երաժշտական երկի տեքստը կառուցել է՝ հիմնականում ըստ Հակոբ Պարոնյանի հայտնի ստեղծագործության. բնագրից աննշան շեղումներն ընդամենը պատկերների հերթականությանն են վերաբերում: Պահպանված է Կոմիտասի «Քաղաքավարության վնասները» երաժշտական կոմեդիայի ձեռագիրը: Նրա երաժշտությունը կառուցված էր հայ ժողովրդական արվեստի մաս կազմող՝ քաղաքային երգերի հարուստ ինտոնացիաներով, դասական երաժշտության մեջ հանդիպող՝ ասերգային-արտասանական սկզբունքով: Դա արված էր լեզվական կոլորիտը, կենցաղային յուրահատուկ մթնոլորտը ներկայացնելու նպատակով:

Կոմիտասի «Քաղաքավարության վնասները» բեմադրվել է Էջմիածնում՝ ունկնդիրների նեղ շրջանակի համար: Բեմադրությունն իրականացվել է սիրողական ուժերով: Գլխավոր դերում հանդես է եկել ինքը՝ Կոմիտասը: Ներկայացումը հիացմունքով է ընդունվել ներկաների կողմից: Այդ մասին հիշատակություն կա մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանի հուշերում: Աճառյանը հիշում է նաև, որ հոգևորականությունն այդ բեմադրությունը բացասաբար է ընդունել՝ զայրույթ արտահայտելով Կոմիտասի սարքած այդպիսի խաղի առիթով:

Երաժշտական կոմեդիայի բնագավառում Կոմիտասի մեծարժեք շնորհների դրսևորման այս օրինակը, իր տեսակի մեջ, ցավոք, միակը եղավ:

Հասմիկ Սարգսյան

Տես՝ ԿՈՄԻՏԱՍ

ՄՈՌԱՆԱԼՈՎ ԿՈՄԻՏԱՍԻՆ

ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ ԿՈՄԻՏԱՍԻ ԿՅԱՆՔԻՑ

Անավարտ «Անուշ» օպերան

ԿՈՄԻՏԱՍԻ «ՎԱՐԴԱՆ» ԵՎ «ՍԱՍՄԱ ՄՀԵՐ» ՕՊԵՐԱՆԵՐԸ

 

ԵՐԳՈՒՄ Է ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ- «Լոռվա գութաներգ»

The plowing song of Lori

2 идей о “ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԳԻԾԱԲԱՆ

  1. Пингбэк: Սեպտեմբեր ամսվա անելիքները | Հայոց լեզու և գրականություն

Добавить комментарий