ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ. ՀԱՐԱՏԵՎ ՊԱՅՔԱՐ

 

Հասմիկ Գուլակյանի զրույցը հրապարակախոս, արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի հետ

Grigor Janikyan Grigor Janikyan / ՀԱՅՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ. ՀԱՐԱՏԵՎ ՊԱՅՔԱՐ / From the Pages of the History of Armenian Liberation Struggle: A Constant Struggle

Գրիգոր Ջանիկյան Grigor Janikyan

Իմ լրագրողական գործունեության ընթացքում սա առաջին դեպքն է, որ մեր ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներին ներկայացնում ըստ նրանց կուսակցական պատկանելության:

«Մեղմացուցիչ դեպք հանցանաց»-ը վերջերս հրատարակված մի ուշագրավ երկ է՝ Գրիգոր Ջանիկյանի «Քսանն ու քսան հազարները»՝ 1915 թվականի հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան հանված Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության 20 ներկայացուցչի մասին: Ինքնին հասկանալի է, որ գիրքը նվիրված է թե՛ այս նահատակների, թե՛ Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցին:

Զրույցի «Հարատև պայքար» վերնագիրն ինձ հուշել են վիպապատումի ենթավերնագրերը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Հայկական հարցը դեռևս լուծված չէ: Այդ ենթավերնագրերն իրականում բնակավայրերի անվանումներ են, որոնք ագուցված են ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման և իրական պայքարի շղթայում: Իսկ գրքի վերնագիրը Գրիգոր Ջանիկյանին հուշել է, ըստ իս, Հնչակյան կուսակցության երևելիներից բժիշկ Պետրոս Թորոսյանի կամ, ինչպես նրան անվանում էին, Պեննեի «Դուք մեզ՝ քսաններս կկախեք, բայց քսան հազարներ պիտի հետևին մեզի» ոգեղեն արտահայտությունը, որը գրել է որպես բնաբան:

Նահատակված 20 հնչակյաններից ամենաավագը՝ Պողոս Պողոսյանը, 53 տարեկան էր, ամենակրտսերը՝ Հրանտ Եկավյանը, 24 տարեկան:

«Վէմ» ռադիոկայան
21. 10. 2015

Добавить комментарий