ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» A Valuable Edition: «Historical Studies»

 

Հասմիկ Գուլակյանի զրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հետ

Hakob Zoryan Հակոբ Զորյան / ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» A Valuable Edition: "Historical Studies" Ценное издание: «Историографические исследования»

Հակոբ Զորյան Hakob Zoryan / ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» A Valuable Edition: «Historical Studies»

Անուններ կան, որոնք խորին ակնածանքով եմ արտաբերում: Պրոֆեսոր Հակոբ Զորյանը (1894-1942) դրանցից է:

Պատմաբան և ազգային գործիչ, որի մասին մեր հանրությունը քիչ գիտե գուցե նաև ոչ իր մեղքով: Ապրել է ընդամենը 48 տարի: Ապրել է բավական փոթորկուն կյանքով: Ժամանակնե՛րն էին այդպիսին: Հակոբ Զորյանի անունը մոռացության տալուն նպաստել են ստալինյան բռնաճնշումներն ու դրանց հաջորդած ահ ու սարսափի տարիները, և նրա գործերը մնացել են անտիպ: Հետագայում՝ «Նեմեսիս» գործողության առիթով երբեմն հիշատակվել է Հակոբ Զորյանի անուն-ազգանվան կրճատված՝ «Հազոր» ձևը, իսկ որպես ԵՊՀ հիմնադիր դասախոսներից մեկի, որպես հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչի չգիտեմ, թե մերօրյա պատմաբաններից ու հայագետներից քանիսը գիտեն…
Այս լուսավոր մարդուն, գործչին ու մտավորականին պատշաճորեն ներկայացնելու նպատակով անուրանալի գործ է կատարել ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Նա առաջին անգամ կազմել և հրատարակել է մեծանուն և պատվախնդիր իր նախորդի «Պատմագիտական ուսումնասիրությունները» ժողովածուն: Շուրջ 400-էջանոց այս հրատարակությունն արժեքավոր հուշարձան է մեծ հայի հիշատակին, որը, մերժելով հայկական շրջանակների՝ Փարիզ մեկնելու և այնտեղ ազգային գործունեություն ծավալելու գայթակղիչ հրավերը, առանց երկմտելու, 1925 թվականին ընդունել է ՀՍՍՀ Կառավարության հրավերը՝ գալ Երևան և դասավանդել նորաստեղծ մայր բուհում:
Նա եկել է Երևան՝ հնարավորագույնս նպաստելու սովետական դարձած Հայկական Հանրապետության կայացմանը: Եկել է, որովհետև պետական մտածողություն ուներ: Եվրոպական բարեկեցիկ կյանքի փոխարեն գիտակցաբար և իրավացիորեն նախընտրել է հայոց պետականությունը կայացնելու ազգանվեր գործին յուրովսանն աջակցելը, որին լծվել էին նաև ժամանակի բազմաթիվ այլ հայ մտավորականներ՝ եվրոպական բարձրագույն կրթությամբ:
Դժբախտաբար, ինչպես գիտենք, այստեղ նրանց մեծ մասին այլ ճակատագիր էր սպասում դժնդակ 1930-ական թվականներից հետո. նրանց զգալի մասն ընկավ ստալինյան մսաղացի մեջ… Ժամանակաշրջանն անվանում են «անհատի պաշտամունքի տարիներ»…
Տարիներ առաջ Հակոբ Զորյանի ու նրա ազգային գործունեության մասին մեր եթերից պատմել է նրա երջանկահիշատակ դուստրը՝ տիկին Էռնան, որը, ցավոք, չտեսավ այս հրաշալի ժողովածուն…

«Վէմ» ռադիոկայան
2. 12. 2015

Մաս Ա

Մաս Բ

Одна идея о “ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» A Valuable Edition: «Historical Studies»

Добавить комментарий