«Սատանից օխտն օր առաջ է ծնվել»:
«Սատանի հետի կրունկն է»:
«Սատանի էտի պոչն է»:
«Սատանին շապիկ կու հագցնե»:
«Սատանին չարող (տրեխ) կը հագցնե»:
«Սատանին չարուխ կը կարե»:
«Սատանեն գետնի տակին սխտոր ուտի, կիմանա»:
«Սատանեն գետնի տակը կերակուր եփելիս, աղ գցողը ես եմ»:
«Յոթ ծով մե թել մանածով կը ներկի»:
«Երկու մեռլի կշտով անց կենա, մինը պտի թռցնի»:
«Երկու եղան արանքեն, զող (շերտ) մի կաշի կը հանե»:
«Իշի առտռուկը (վայրի բանջար) մանիշակի տեղ ա անց կացնըմ»:
«Իր շիպ՝ շաքարի տեղ կը ծախե»:
«Քո ցերեկվա ման էկածը, ես գիշերն եմ ման եկել»:
«Մտնիլ լողանալն էլ գիտե, էլլել դողալն էլ»:
« Ճարպիկ գողը՝ տան տիրոջն է գող բռնում»:
«Գող կը բռնի տան տեր, որ տան տեր չը բռնի գող»:
«Ինչ քար վերցնես՝ տակեն դուս կուգա»:
«Ամեն թալաքեմեն (թակարդ) դուս էկած է»:
«Գտալըմ մածուն առեր՝ աշխար կը մակըրթե»:
«Թիզ ու կես, գետնի բզեզ»:
«Ղազարը գիտե իրեն բազարը (սակարկություն)»:
«Ղուկասը գիտե իր ղիասը (չափ, հաշիվ)»:
«Էլիաս՝ գիտե իր կիաս»:
«Նազին գիդի իրա սազին»:
«Գիկոն գիտա՝ նախիրը դոր (ուր) կը քշա»:
«Ճուկոն գիտի նախիրը դվորըկը քշա»:
«Հախիջանը գիտի թե իրան ակը դվո՛րը թոլ կանի (գլորել)»:
«Նամ (խոնավ) տեղ պառկող չէ»:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ (ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ ) ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ — ԵՐԵՎԱՆ 1960
Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, Ա. Տ. Ղանալանյան, ԱՌԱԾԱՆԻ