ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН

Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը:

ՄԱՄՓՐԵ ԱՐՔԱՆ «Օսմա՜ն, թալանչի օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞... Աթաբունար... Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեղ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա»: ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН Mushegh Galshoyan

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН

Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան),  արձակագիր, լրագրող, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1981, ետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար), ՍՍՀՄ գրողների միության անդամ 1969-ից, ՍՄԿԿ անդամ 1963-ից:
Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը:
Ծնվել է 1933-ի դեկտեմբերի 13-ին, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում: Մուշեղի  ծնողները Սասունից  փախել էին և Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակություն հաստատել Թալինում։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը հետագայում  սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին…
1957-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1957-ին աշխատել է Աշտարակի շրջանի Կոշի մեքենատրակտորային կայանում, 1958-60-ին՝ Թալինի շրջանի Արտենի սովետական տնտեսությունում որպես փորձադաշտի ագրոնոմ, 1960-61-ին՝ Թալինի շրջանային «Կոմունիզմի դրոշով» թերթում, 1961-62-ին՝ Աշտարակի «Արագած» միջշրջանային թերթում որպես գրական աշխատող, 1964-67-ին՝ «Ավանգարդ» թերթում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ: 1969-71-ին սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: 1971-75-ին աշխատել է «Գարուն» ամսագրում : 1975-77-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական խմբագրության վարիչ: Նրա «Բովտուն» վեպը 1973-ին արժանացել է Հայաստանի գրողների միության գրական առաջին կարգի մրցանակին: Մ. Գալշոյանի առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1959-ին, Թալինի «Կոմունիզմի դրոշով» թերթում: Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ձորի Միրոն»  վիպակը (Մոսկվա, 1972) , «Քարե  հովտում» (Մոսկվա, 1977, գրքի մեջ մտնում են «Ձորի Միրոն»  վիպակը և «Բովտուն» վեպը), «Ծաղկած քարեր»  (Երևան1977), լիտվերեն՝ «Ձորի Միրոն»  (Վիլնյուս, 1977), բուլղարերեն՝  «Բովտուն», «Ձորի Միրոն»  (Սոֆիա, 1978): «Դրուժաբա նարոդով» ամսագիրը 1978-ի № 1-ում տպագրել է Մ.Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» շարքի երկու պատմվածք, որոնք արժանացել են տարվա լավագույն պատմվածքի մրցանակին: Նրա սցենարներով նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն»  կինոնկարները:
Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980-ի հոկտեմբերի 15-ին, հայրենի Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից:

MUSHEGH GALSHOYAN (ՄՈԻՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ)

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ «ՁՈՐԻ ՄԻՐՈՆ» (հատված կինոնկարից)

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН

ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН

Добавить комментарий