ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ  (ՕՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (ՕՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ (ՕՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ) ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ

Հ. Շիրազի անտիպ էջերից:

Ինձ ասում են դու յար չունես, ինչպես չունեմ, յարն է հոգիս,
Մայր Արաքսին սնունդ տվող մեր Բինգյոլի սարն է հոգիս,
Չարենց թեկուզ ինձ էլ ասեն. «Գնա մեռի, արի սիրեմ»,
Ինչ էլ ասեն, էլի կասեմ, իմ Հայաստան յարն է հոգիս:

Սևանը քեզ, Վանա ծովն ինձ, էլ մի մնա հովին կարոտ,
Հայոց հույսի կռունկն եմ ես’ Վանա երկրիս ծովին կարոտ:
Քո յարը լույս, իմ յարը հույս, ես մեր Վանա ծովին կարոտ,
Թեկուզ գերի հայ սերնդին, մեր Հայկական պարն է հոգիս:

Վշտի մեջ էլ այրում է ինձ հայ վերքի հետ քո վերքը բաց,
Ոնց մոռանամ հոգսերս խոր, յարի պես նոր, քո երգը գանձ,
Անհետ կորած գերեզմանդ երգիր եղբայր, քո ձեռքը բաց,
Թեկուզ ինձ էլ քո բախտը տան, էլի կասեմ դարն է հոգիս:

Ախ քեզ խլեց, սիրտս հալեց, ով իմ Ախթամարն է խլել,
Ով իմ շուրթից Վանա ծովը, ով իմ ազիզ յարն է խլել,
Նույն ձեռքը չէ, բայց նույու չարն է, ով իմ Մասիս սարն է խլել,
Մասիսն իբրև մեր պապերի խլած շիրմաքարն է հոգիս:

Դու էլ ազիզ Մասիսի պես ամպել էիր, բայց քոնն անցավ,
Քեզ մոռացան դժոխք տանող քար լռության Բարոնը,
Ձայնդ մինչև Չինումաչին, Հինդուհարաչ, Տարոն անցավ,
Ընկածներին բարձրացնող, սանդուղքների քարն է հոգիս:

Ախ, քարաշատ Հայաստանը քար չգցեց վրադ Չարենց,
Իմ վրա էլ, թե չգցեն, էլի կասեմ դարն է հոգիս,
Ամենասուրբ հայոց լեզուն, մեկ էլ Մասիս սարն է հոգիս,
Մի աչքը լույս, մի մի աչքն արցունք, իմ Հայաստան յարն է հոգիս:

Добавить комментарий