Նարեկ Հովսեփյան (հարցազրույց) Narek Hovsepyan

Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ դոկտոր, պրոֆեսորՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի հետ

Աղավնի

Նարեկ Հովսեփյան (հարցազրույց) Narek Hovsepyan

Տևական ժամանակ է, որ Նարեկ Հովսեփյան երևույթը զբաղեցնում է իմ միտքը, իմ ուշադրությունը: 2011-ին ՙՎէմ՚ ռադիոկայանում Նարեկ Հովսեփյանին հաղորդաշար եմ նվիրել, նրա անունը հաճախ եմ տալիս հաղորդումներում, նրանից մեջբերումներ եմ անում: Բայց սա ամենևին չի նշանակում, թե ինքս ինձ համար ամբողջությամբ բացահայտել եմ Նարեկի առեղծվածը` նրա ասելիքի բոլոր շերտերը, խորքերը, նրան պաշարած անհանգստությունները, ներսից մաշող ու հոգին կեղեքող մտքերը, որոնք կանգնեցրին նրա սրտի աշխատանքը` դեռ չափահաս չդարձած` մտքի թռիչքի պահին: Մտալլկում էր դա թե ճակատագրի (բարձրյալի) չար կատակ, դժվարանում եմ ասել: Գուցե թե դա այսօր անէական թվա, սակայն, ըստ իս, կարևոր է` նրա մտքի տրամաբանական ընթացքին հետևելու համար, որպեսզի հնարավոր լինի ընկալել նրա մտածումների պատճառահետևանքային կապը:
Նարեկ Հովսեփյանի մտքի մագնիսը բազմաբևեռ է: Ցավոք, Նարեկն իր գրառումներում ոչ մի տարեթիվ չի նշել, և, բացի սակավաթիվ ՙմատնող՚ մտքերից, հնարավոր չէ պարզապես կռահել, թե որ տարիքում է դրանք գրառել, ինչ տրամադրությամբ կամ ինչ ազդակներ են նրան մղել հենց այ՜դ և ոչ այլ կերպ արտահայտվելու: Գուցե թե դա էլ այնքան կարևոր չէ, որովհետև կա թերևս անհաղթահարելի մի խնդիր, այն է` դժվար է հրաժարվել այն մտքից, որ նա տակավին պատանի հեռացել է երկրային կյանքից` մեզ առաջադրելով բազում ինչու՚-ներ իր իրո՜ք առեղծվածային էության մասին:
Անկախ այն բանից, թե ինչ է գրել Նարեկը, ամեն անգամ նրա տողերը կարդալիս մտածում եմ, որ նա իր փոքրիկ ափի մեջ է առել այս հսկա ու մեղսաշատ աշխարհը, գուցե թե և ողջ Տիեզերքը, որտեղ այնքա՛ն մենակ էր նա ու չհասկացված, այնքա՛ն զուլալ ու բյուրեղյա, և այնպիսի՛ հոգսեր էր բարձել իր ուսերին, որոնց ծանրությունը հոգեպես տաժանելի է, ֆիզիկապես` անտանելի, իսկ դիմակայության մասին խոսելը` սոփեստություն: Նարեկ Հովսեփյանի գերզգայուն բարոմետրն արձանագրել է ամեն ինչ, անգամ` հոգևոր ոլորտի ելևէջումներ ու վայրիվերումներ, հույզեր ու թրթիռներ, որոնք զգալու համար մահկանացուներս տասնամյակների ճանապարհ ենք անցնում` հաճախ այդպես էլ հասու չլինելով դրանց գոյությանը կամ էությանը: Նրա մտքերն ու դատողություններն ախտահարված մեր մշակույթի և ինքնության հզորացման բալասան են: Հայրենիքում արժանապատվորեն ապրելու, օտարի ողորմածությունից չկառչելու, սեփական մշակույթն ու գիտությունը կարևորելու Նարեկ Հովսեփյանի հորդորներն առկախված են, իսկ երանելի արքայի` Տիգրան Մեծի դասերը յուրացնելու մեր պատրաստակամությունը, ցավոք, դեռ տկար:
14-ամյա պատանին պետության փրկության ծրագիր է ներկայացրել, որ իսկապես ազգային ծրագրի հենք կարող է դառնալ: Հարկավոր է միայն, որ մեր պետական իրավասու մարմինները հետամուտ լինեն դրան: Նարեկի մասին խոսելիս միշտ շեշտում եմ և այսօր էլ ուզում եմ կրկնել, որ նրա բազմաթիվ մտքեր ու գաղափարներ մեզ` ավագներիս, ծանոթ են, բայց խնդիրն այն է, թե ինչպե՜ս է դրանք զգացել, հասկացել ու սահմանել պատանի մտածողը. զարմանալիորեն բավական հասուն դատողություններով է մեկնաբանում ու վերլուծում ամեն ինչ` մեծ մասամբ լուծման ուղիներ առաջարկելով: Սա՜ է ինձ համար ամենաարժեքավորը:

«Վէմ» ռադիոկայան
11. 12. 2013

Լսեք ձայնագրությունը ներքևում՝

Аудиозапись: Adobe Flash Player (версия 9 или выше) требуется для воспроизведения этой аудиозаписи. Скачать последнюю версию здесь. К тому же, в Вашем браузере должен быть включен JavaScript.

3 идей о “Նարեկ Հովսեփյան (հարցազրույց) Narek Hovsepyan

Добавить комментарий