ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMYAN HAYRIK

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMYAN HAYRIK
Յուշեր Հայրիկի կեանքից
Հայրիկը հայ ուսուցիչներին

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMYAN HAYRIK / ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ / Mkrtich Khrimian - Մկրտիչ Ա Վանեցի

ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMYAN HAYRIK

1893թ. Հայոց Հայրիկը ժամանեց Թիֆլիզ: Առաջնորդարանում, որտեղ նա իջևանել էր, անհամար մարդիկ, պատգամաւորներ և զանազան խմբեր ներկայանում էին, որ արժանանան Մեծ մարդու տեսքին և նրանից մի բան լսեն:
Ներկայանում է երիտասարդ ուսուցիչների մի խումբ, որոց դէրը Հայրիկը այսպէս բնորոշեց:
«Մանուկը, երեխան մսի գունդ մըն է, քանի որ նա կըգտնւի մոր ձեռին, անոր աչոց ներքոյ. սակայն երբ երեխան կը յանձնւի ուսուցչին, ան ինչ կուզե կընէ անոր, կուզէ անոր մէ քուֆթա կը նէ, կուզէ տօլմա: Եվրոպա ադ մսի գնդերեն մարդիկ ալ կշինեն:
Կուզիմ յուսալ, թէ դուք նոյնպես մսի գունդէն մարդիկ կըպատրաստէք, քուֆթա ու տօլմա չէք ըներ ձեր խնամոց յանձնւած տղոցը»:

Մահափորձը

Հայրիկը Վարագի վանահայր էր, վարդապետ.և շնորհիւ իր մօտիկութեանը ժողովրդին «Հայրիկ» անունը օրստօրէ սկսում էր ահագին ժողովրդականութիւն ստանալ Վանում և Վանից դուրս: Միաբանութիւնը, որի մէջ կային մի քանի եպիսկոպոսներ, նախանձով էին նայում երիտասարդ վարդապետի մի անգամից ստացած հռչակի վրայ, իսկ երբ Հայրիկը սկսեց որպէս, վանահայր մաքրել «աւգերեան ախոռնրը» միաբանությիւնը դարձաւ թշնամի: Սկւեցին ինտրիգներ, մատնութիւններ, անոնիմ նամակներ. բայց Հայրիկը ոչ մի ուշադրութիւն չէր դարձնում դրանց վրայ և, առած իր աշակերտներին, գիւղից գիւղ էր գնում, այցելում ժողովրդին, քարոզում և նորից վանք վերադառնում :
Մի երեկոյ, քնելուց առաջ, երբ մենք` նրա աշակերտներս պատրաստւում էինք անկողին մտնելու, Հայրիկը, առած ձեռքը վառած ճրագը, դուրս եկաւ: Անցաւ մի հինգ-վեց րոպէ, յանկարծ լսւեց հրացանի ձայն և գնդակը եկաւ մտաւ մեր ննջարանի արտաքին պատին: Մենք իրարանցով ընկանք և այն էր առած վրաներս ով ինչ կարող էր, դուրս էինք գալիս սենյակից, որ մէկ էլ դուռը բացւեց և նրա շեմքին երևաց Հայրիկի հսկայական մարմինը, բռնած ձեռքին ճրագը. փոքր ինչ գունատ, մօտեցաւ մեզ. մենք շրջապատեցինք նրան հարց ու փորձով, վախենալով, չլինի թէ մեր ուսուցիչը վիրաւորւած լինի:
«Հը, թշւառականներ, ասաց հանգիստ Հայրիկը, անոնք կուզեն ինձ գնդակներով թռցնել, չգիտեն որ թնդանoթներ էր որ պատռին Արծիւը անոնցմէ չի’ վախենար»: Մենք հանգստացանք: Յետոյ միայն իմացւեց, որ այդ մի դաւ էր սարքւած Հայրիկի հակառակորդ թշնամիների կողմից, նրան սպանելու, կամ գուցէ ճիշտ որ վախեցնելու. և այդ արւած էր կաշառելով մի քրդի, որը յաջորդ օրը մեղայականով եյաւ զղջալու իր յանցանքը: Հայրիկը դաւադիրներին ոչ միայն չպատժեց, ոչ միայն յանդիմանութիւն չարեց նրանց, այլ որ զարմանալին էր, բոլորովին մոռացութեան տւեց այդ դեպքը:

Աբո

«Արծիվ Վասպուրականի» ծնունդը

 Հայրիկը սովորութիւն ունէր իր գրվածները շարադրելիս, մանաւանդ բանաստեղծությիւնները, սկզբում բարձրաձայն արտասանել և ապա` գրի առնել:
Նրա աշակերտներից մէկը պատմում է «Վասպուրականի արծւի» ծննդի ու առաջին խմբագրականի մասին այսպէս.
«Մի ամիս էր, որ Հայրիկը և նրա հետ նրա մօտիկ աշակերտներս պատրաստությիւն էինք տեսնում» «Արծւի» հրատարակութեան համար: Պոլսից մեծ դժւարութեամբ փոխադրած փոքրիկ մամուլը ստացւած էր, տառերը ևս կային, գտնւեց և մի գրաշար, իսկ մենք աւագ աշակերտներս օգնում էինք գրաշարին, տառերը ջոկում, դասաւորում, մաքրում և միաժամանակ անձամբ գրաշարական վարժութիւններ էինք անում: Վարագայ միաբանութիւնը ծիծաղում էր Հայրիկի և նրա «ճուտերի» այդ անիմաստ գործի վրայ: Վերջապէս ամեն ինչ պատրաստ էր: Սրւանձտեանը պատրաստել էր մի քանի նիւթեր, միւսներս նոյնպես: Դիմեցինք Հայրիկին, որ նա առաջին համարի համար մի ոտանաւոր գրի: Խոստացավ: Գիշեր էր, ժամ 9-ին կրտսեր աշակերտները գնացել էին քնելու, մնացել էինք մենք` աւագ աշակերտներս` չքնած: Հայրիկը իր առանձնասենեակումն էր: Հանկարծ լսեցինք Հայրիկի բարձր, հանգաւոր ձայնը «Թռի՜ր արծի՛ւդ իմ սրաթև»… մենք բոլորս լսողութիւն դարձանք: Դա «Արծիվ Վասպուրականի» առաջաբանն էր: Ապա նորից լսւեց Հայրիկի բարձր ձայնը. նա շարունակում էր ստեղծագործել, իսկ մենք, հիացած, մօտեցել էինք դռան ճեղքին և դեռ յափշտակութեամբ դիտում էինք աղոտ ճրագի լուսով լուսաւորւող այդ առոյգ դէմքը, այդ արծւի աչքերն ու վեհապանձ արտայատութիւնը և… մեր առաջ կագնած էր իսկական Արծիւը…
Կէս գիշերւայ ժամ մէկին վերջացրեց Հայրիկը իր բանաստեղծութիւնը և վերջին անգամ բարձրաձայն կարդալով, թողեց գրասեղանը:
Մենք բոլորս ներս թափւեցինք, գրկեցինք նրան և սկսեցինք համբուրել մեր պաշտելի ուսուցչին` «Վասպուրականի Արծւին»:
Չորս օրից յետոյ «Վասպուրականի Արծւի»  -1ը պատրաստ էր: Մեր ուրախութեանը չափ ու սահման չկար, իսկ Հայրիկը  -ները այստեղ ու այնտեղ էր ուղարկում:
Այսպես ծնաւ Վարագում առաջին հայկական թերթը:

Նահապետ

Քիւրդն ու հայը

1887 թւին Հայրիկը Պոլսոյ եկեղեցիներից մէկում հարիւրաւոր պանդուխտ մշեցիների ու վանեցիների առաջ քարոզում էր և քարոզի նիւթը համեմում առակներով:
«Ժողովուրդը հայոց, սկսեց Հայրիկը: Մուշից Պօլիս էին եկել մի հայ եւ մի քիւրդ: Երկուսն էլ համալութիւն էին անում: Երկուսն էլ ստակ ժողովեցին եւ մտածեցին հայրենի օջախ վերադսռնալ:
Քիւրդն իր ժողված ստակը տւեց եւ մի լաւ հրացան եւ փամփուշտներ գնեց եւ վերադարձաւ հայրենիք: Հայը իր գանձած ոսկին ծոցումը կարեց եւ առնելով պարկն ու գաւազանը նորից Մուշ գնաց: Քուրդն իմացաւ հայու գալը, դարան մտաւ, զարկեց գնդակով, սպանեց հային, առաւ նրա մօտի ոսկիները ու լօ-լօ ասելով գնաց իր տուն: Առակս այս ի՞նչ ցուցանի. այն որ քրդի հետ ապրողը պիտի անոր նման` հետը հրացան ունենայ: Մնացածը ձեզ հասկանալի է»:
Ինքնապաշտպանութեան քարոզն էր, որ երեսուն տարի շարունակ կըհնչւէր Հայրիկի բերնէն:

Ռ.Խ.

Կարդացեք այստեղ՝  Հայոց Հայրիկի ՄՏՔԵՐԻՑ
KHRIMYAN HAYRIK

5 идей о “ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ KHRIMYAN HAYRIK

Добавить комментарий