Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

ՏԵՂԵԿԱՆՔ 1— Բաքու: «Վանի Արարատյան թագավորության տիրակալ Արգիշտի Բ-ն (մ.թ.ա. 713-685 թթ. ) հաջողությամբ հասել է ընդհուպ մինչև Կասպից ծովի արևմտյան ափերին հարող շրջանները» (ՀԺՊ, 1971 թ., հ. 1, էջ 332): Հենց այդ ժամանակ էլ Արգիշտի Բ-ն, հետևելով իր նույնանուն պապին, որ Արարատյան դաշտում հիմնադրեց Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքները, ինքն էլ Կասպից ծովի արևմտյան ափին ստեղծեց Բագուն ու Մարդականը` բնիկ հայերեն բառերով անվանակոչված տեղանուններ: Թե հազարամյակների ընթացքում ինչ ճանապարհ են անցել այդ բնակավայրերը, հայտնի չէ:
Այնուամենայնիվ, ազգային արխիվներում պահպանվել են որոշ փշրանքներ: Երբ մ.թ. առաջին դարում Եղիշե առաքյալը քրիստոնեություն էր քարոզում Աղվանից աշխարհում, լինում է նաև Բաքվում, ուր կործանում է կրակի ու ծովի աստվածությունների բագինները և տեղը խաչ կանգնեցնում: Նույն տեղում Աղվանից թագավոր Վաչագան Բարեպաշտը 500 թ. եկեղեցի է կառուցում Տիրամոր անունով: «Բագուա հին և նշանավոր եկեղեցին և ուխտատեղին է Սուրբ Աստվածածնա եկեղեցին, որ բերդի մեջ է և փարոսյան աշտարակի դիմացն» (Գ. Ստեփանյան, Բաքու քաղաքի հայության պատմությունը, 2011 թ., էջ 38): Նշենք, որ 1806 թ. Բաքվի խանը ցարական սատրապ Ցիցիանովին սպանեց և դիակն անարգելուց հետո նետեց աղբանոց: Հայերն էին, որ աղբանոցից հանեցին դիակը և պատսպարեցին Սբ. Աստվածածին եկեղեցում: 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Բաքուն ունեցել է ևս հինգ եկեղեցի` Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Հովհաննես Մկրտիչ, Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս, Սբ. Հռիփսիմե, Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ: 16-րդ դարի եվրոպացի վաճառականները նշում են, որ Բաքվի մարդատար և բեռնատար ծովային փոխադրամիջոցները հայ վաճառականների ձեռքին էին: 1579 թ. Բաքու այցելած եվրոպացի ճանապարհորդ Քրիստոֆեր Բուրոյի տեղեկացմամբ՝ Հակոբ անունով մի հայ շահագործում էր 35 տոննա տարողությամբ նավ: Միաժամանակ արձանագրում է, որ Բաքվից 18 վերստ դեպի արևմուտք տեղակայված «Հայ գյուղ» բնակավայրում զբաղվում էին մետաքսի և տորոնի առևտրով (նույն տեղը, էջ 42):
Բայց ահա թուրք պատմաբան Ջևդեթ փաշան, ներկայացնելով 18-րդ դարի սկզբի Արևելյան Անդրկովկասը, արձանագրում է. «Սալյան և Բաքու քաղաքներում ապրում են 10 հազար տուն շիաներ և 10 հազար տուն հայեր» (Թարիխի Ջևդեթ, հ. III , էջ 141): Այդ շիաների կազմում դեռ չկան ազերթուրք կոչվողները, նրանց առաջին քոչը առաջին անգամ Արաքսով անցկացրել է Նադիր շահը՝ 1736 թ.: Սկսած պարսկական թագավորության կազմավորումից` մ.թ.ա. վեցերորդ դարից, Արևելյան Անդրկովկասը եղել է կա՛մ Պարսկաստանի տիրապետության տակ, կա՛մ նրա ազդեցության շրջանակներում: 2600 տարում Բաքվի ու Սալյանի շիա ու հայ բնակիչները թվաքանակով հավասարվել են:
Նույն ժամանակահատվածում հայոց ազատագրական շարժման ռահվիրա Իսրայել Օրին 1799 թ. և ժամանակի մյուս հայ գործիչները ևս իրականացրել են վիճակագրություն և արձանագրել, որ միայն Շամախի քաղաքը, չհաշված շրջակա հայկական գյուղերը, ունի 10 հազար ծուխ հայ բնակչություն, Շաքիի խանությունը` 10 հազար, Գանձակի խանությունը` 20 հազար, Ղարաբաղի խանությունը` 100 հազար, և Սալյանի ու Բաքվի հայության հետ միասին 150 հազար ծուխ հայ բնակչություն այն դեպքում, երբ պարսկական պաշտոնական տվյալներով նույն տարածքներում առկա էր ընդամենը 21940 ծուխ մահմեդական ազգաբնակչություն: Համարյա յոթ անգամ ավելի մահմեդական բնակչությունից:
Ցարիզմը վիճակագրությունը կատարում էր ըստ կրոնական պատկանելության, և հնարավոր չէր կոնկրետ ժողովրդի թիվը որոշելը: Բայց ահա 1891 թ. Թիֆլիսում հրատարակված «Բաքուն և իր արվարձանները» գրքույկում ներկայացվում է Բաքվի էթնիկական կազմը, որի համաձայն՝ Բաքուն ուներ 29631 թաթ, 25897 հայ, 22693 ռուս, 9877 թաթար (ժամանակակից ազերթուրք), 5520 այլազգի բնակչություն: Հայերը երկուսուկես անգամ ավելի էին ազերթուրքերից: Շատ լավ իմանալով մեր անփոխարինելի հարևաններին` բնավ չենք զարմանում, որ, նրանց դրության տեր դարձնելով, 1926-ի մարդահամարի ցուցակներում նրանք իրենց երեկվա այդ թվաքանակը բազմապատկեցին 12-ով և դարձրին 118 հազար` առաջին հերթին ուրանալով թաթերի գոյությունը: 1988-1990 թթ. ևս հայերը Բաքվում թվաքանակով գերակշռում էին ազերիներին` տասնամյակներ շարունակ Ղարաբաղի աշխատուժը Բաքու տանելու արդյունքում:
ՏԵՂԵԿԱՆՔ 2 — Լենին: Լենինը հայրական կողմով թուրք-թաթարական ծագում ուներ, մայրական կողմով` հրեա, և նրա էության մեջ միաձուլված էին թաթարական ոխակալությունն ու հրեական աննահանջ հետևողականությունը: Պատահական չէ, որ համաշխարհային պատերազմի հենց սկզբում նա առաջ քաշեց «Իմպերիալիստական պատերազմը վերածել անողոք քաղաքացիական պատերազմի» կարգախոսը: Ինչքան էլ նա շահարկում էր համաեվրոպական հնչողություն ունեցող Մարքսի ուսմունքը, իրականում հետապնդում էր թուրք-թաթարական ժողովուրդներին մի միասնական պետության` Մեծ Թուրանի կազմում համախմբելու ծրագիրը: Երբ գերմանական փողերի զորությամբ նա հասավ իշխանության, անմիջապես ձեռնարկեց Մեծ Թուրանի ստեղծման գլխավոր խոչընդոտի` ռուս ժողովրդի նկատմամբ հաշվեհարդարը` նույնիսկ գերմանա-հունգարական ռազմագերիներից դիվիզիաներ ստեղծելով ռուս ժողովրդի դեմ: Բավարարվենք ռուս մտավորական Վիկտոր Աքսյուշիցի մի քանի բացահայտումով:
Իշխանությունը նվաճելուց հետո Լենինի գլխավոր ու հատու զենքն էր` «Անհրաժեշտ է անխնա զանգվածային տեռոր կիրառել, կասկածելիներին փակել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարներում: Պետք է օգտագործել տեռորի էներգիան, մասսայականությունը»: Եվ անշեղորեն իրագործում էր: «Ծավալել զանգվածային տեռոր, գնդակահարել և դուրս բերել հարյուրավոր պոռնիկների, որոնք սերտորեն միավորում են նախկին սպաներին և այլն: Ոչ մի րոպե չհապաղել»,— հրահանգ Նիժնի Նովգորոդի իր կամակատարներին: «Կախել (անպայման կախել, որպեսզի ժողովուրդը տեսնի)… Այնպես անել, որ շուրջը հարյուրավոր կիլոմետրերի վրա ժողովուրդը տեսնի, սարսռա, իմանա, բղավի` խեղդում են և կխեղդեն արնախում կուլակներին»,- հրահանգ Պենզայի իր կամակատարներին: Տամբովյան գյուղացիական ապստամբության ճնշման համար Տուխաչևսկուն ուղղված հրամանում Լենինը կարգադրեց դիմել քիմիական զենքին:
«Թունավոր գազերով մաքրել այն անտառները, որտեղ թաքնվում են ելուզակները: Ճշգրիտ հաշվարկ կատարել, որպեսզի հեղձուցիչ գազերի ամպը տարածվի ամբողջ անտառում, որպեսզի ոչնչացնի այն ամենը, ինչ թաքնված է այնտեղ»: Տուխաչևսկին ոչ միայն չհիասթափեցրեց Լենինին, այլև հրամայեց գնդակահարել բնակավայրերում մնացած այն տղաներին, որոնց հասակը բարձր էր տղամարդու գոտկատեղից:
«Տերտերներին հարկավոր է ձերբակալել իբրև հակահեղափոխականների, գնդակահարել անխնա և ամենուրեք և հնարավորինս շատ: Տաճարների շենքերը կնքել և վերածել պահեստների»,— 1919 թվականի մայիսի 1-ին Ձերժինսկուն տված հանձնարարականից: 1922 թվականի մարտի 19-ի տված հանձնարարականից. «Հենց հիմա, միայն հիմա, երբ սովյալ վայրերում մարդկանց ուտում են… մենք կարող ենք (ուստի պարտավոր ենք) եկեղեցական արժեքների առգրավում իրականացնել ամենակատաղի և անխնա էներգիայով… դրանով մեզ համար ապահովելով մի քանի հարյուր միլիոն ոսկե ռուբլի հիմնադրամ»: Լենինը մասսայական սով ստեղծեց անհնազանդ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1921-22 թթ. ահավոր սովը մոտ 5 միլիոն մարդու կյանք խլեց` լրացնելով զենքի ուժով իրականացրած 15 միլիոն զոհերի թիվը:
Մեկ միլիոն գերի կազակների մասին Ձերժինսկու գրած նամակի վրա Լենինը ճիվաղային մակագրություն է կատարել. «Գնդակահարել բոլորին անխտիր»: Արդյո՞ք այդ մեկ միլիոն կազակները ժամանակակից Ղազախստանի լայնածավալ տարածքներում հիմնավորված կազակները չէին, որոնց ոչնչացմամբ դրվում էր մեծ Ղազախստանի հիմքը: Եվ իր մարդակեր քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին նա ձեռք մեկնեց նաև հունգարական, գերմանական, չեխական, թուրքական ռազմագերիներին` նրանցից ստեղծելով պատժիչ դիվիզիաներ: «Կայուն ու կարգապահ տարրերից գերմանա-հունգարական դիվիզիայի կազմավորումը անչափ նպատակահարմար է»,- հեռագիր Սիբիրերկրկոմի նախագահին: Լենինը հետևողականորեն և անշեղ առաջ էր տանում սեփական ծրագիրը. «Թող բնաջնջվի ռուս ժողովրդի 90 տոկոսը, միայն թե 10 տոկոսը մնա համաշխարհային հեղափոխության պահին»: Այո՛, Լենինը ռուս ժողովրդի միայն 10 տոկոսին էր հանդուրժում որպես ստրուկների գորշ զանգված, իսկ 90 տոկոսը` ռուսական «говно» մտավորականությունը, «հաշիշ» հոգևորականությունը (իր բնորոշումներն են — Ա.Հ.), ազնվականությունը, կուլակությունը, գյուղացիական այն զանգվածները, որոնք հունձը սկսվելուց առաջ դեռևս ուտելու բան էին ունենում, պետք է վերանային աշխարհի երեսից: Եվ հետևողականորեն ոչնչացնում էր ոչ միայն մասսայական գնդակահարությունների, այլև սովի մատնելու ճանապարհով:
Նույն սադիստական վճռականությամբ, դեռ մի բան էլ ավելի, իր քաղաքականությունը Լենինը ծրագրեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհը խոչընդոտող հայ ժողովրդի նկատմամբ: Պետերբուրգում իշխանությունը զավթելուց 13 օր հետո` 1917 թ. նոյեմբերի 20-ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմեցին Ռուսաստանի ու համայն աշխարհի մահմեդականներին` հավաստիացնելով. «Մենք հայտարարում ենք, որ Թուրքիայի մասնատման և Հայաստանի անվտանգության ապահովման դրույթը չեղյալ է հայտարարվում» (Արտավազդ Ավագյան, «Հայաստանը իր ազգի ու պետության պաշտպան», 2006 թ.): Դրանով Լենինն իր արյունակից թալեաթներին, էնվերներին, ջեմալներին խրախուսում էր, որ ավարտին հասցնելու հայոց ցեղասպանությունը, որ վաղն այդ տարածքներում որոնումներ կատարողները հայ չգտնեն: Բայց ամենասանձարձակն ու լկտին այն էր, որ նույն օրերին պետական մակարդակով դեկրետ հրապարակեցին Արևմտահայաստանի մասին, որով հռչակեցին Արևմտահայաստանի անկախության իրավունքը: Դա մի լրացուցիչ ահազանգ էր հայոց հարցը շուտափույթ ավարտին հասցնելու առումով: Այդ հարցում Լենինը ավելի հետևողական, արագ ու շեշտակի էր գործում, քան երիտթուրք գործընկերները:
Ընթանում էին Բրեստ-Լիտովսկի բանակցությունները: Դեկտեմբերի 14-ին գերմանական կողմը ներկայացրեց իր պահանջները, որտեղ Թուրքիայից ռուսական զորքերը դուրս հանելու պահանջ չկար: Հաջորդ օրը թուրքական կողմից Հաքքի փաշան իր ելույթում նշեց, որ Թուրքիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը արդեն լուծել են սեպարատ համաձայնությամբ` ներառելով նաև Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները: Միայն բանակցությունների վերջում գերմանական կողմը այդ գործարքը արձանագրություն մտցրեց՝ ավելացնելով. «Մենք չենք պնդում նշված տարածքներից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերմանը` ձգտելով խուսափել հավելյալ մեղադրանքներից»:
Բայց արդեն 1918 թ. հունվարի 7-ից Տրոցկու կարգադրությամբ ռուսական զորքերը լքել էին կովկասյան ճակատը, ներառյալ Անդրկովկասը` թուրքերին թողնելով զինապահեստներն ու զինվորական տեխնիկան, որից ոգևորված` թուրքական կողմը հայտարարեց, թե 10 տարի իրենց այլևս զենք հարկավոր չէ, իսկ հայրենիք վերադարձող ռուս զինվորների հրացաններն էլ Շամխորի մոտ նվիրեցին այն ժամանակ դեռ թաթար կոչվող չոբաններին` հայտարարելով, թե այդ չոբանները զինաթափեցին ռուսական զորքը: Շուտով, նահանջող ռուսական զորքին համարյա կրնկակոխ, թուրքական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ հասան Գանձակ, հռչակեցին Ադրբեջանական անկախ Հանրապետություն, նկատի ունենալով, որ այն դառնալու է դեռևս չնվաճված, բայց նվաճվելիք բուն Ադրբեջանի մաս:
Սուլթանական զորքերը Հայոց ցեղասպանությունը շարունակեցին նաև Արևելյան Անդրկովկասում: Միայն Արցախ-Ղարաբաղը կարողացավ դիմակայել թուրքական վայրագությանը` Վարանդայի Մսմնա գյուղում ջարդելով թուրքական մի զորախումբ: Իսկ երբեմնի Շաքիի ու Շամախու խանություններում հայերի նկատմամբ իրականացրին նույնը, ինչ կատարել էին իրենց ենթակա Հայաստանում: Բավական է նշել, որ, 1916 թ. վիճակագրությամբ, Շաքիի տարածքի 45 հազար հայերից 1926 թ. մարդահամարով արձանագրվել է ընդամենը 4004 բնակիչ, իսկ 40 հազարը դարձել է թուրքական յաթաղանի զոհ: Շամախու տարածքի 72 հազար հայերից 1926 թ. մարդահամարով արձանագրվել է 12 հազարը, 60 հազարը դարձել է զոհ: Այդքանը մինչև Բաքու հասնելը:
Կարճ ժամանակ հետո թուրքական զորքերը հասան Բաքու, արյան մեջ խեղդեցին Բաքվի կոմունան, որը 1918 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը մուսավաթականների բորբոքած ապստամբության պարտությունից հետո վերածվել էր հայկական իշխանության` իր 16000 հայկական զորքով: Լենինը չէր հանդուրժի մի հայկական իշխանություն Մեծ Թուրանի ճանապարհի այդ հանգուցային կետում և թուրքերից ոչ պակաս դեր կատարեց կոմունան պարտության մատնելու գործում: Նա տառացիորեն ոչինչ չարեց Բաքվի կոմունայի համար: Խաբում էր, թե փող է ուղարկել, բայց տեղ չէր հասնում, զենք ու զինամթերք է ուղարկել, բայց սուտ էր դուրս գալիս, նույնիսկ ուղիղ կապի միջոց չտրամադրեց, և Շահումյանն իր հեռագրերը Տաշքենդի կամ Աստրախանի միջոցով էր Մոսկվա հասցնում: Շահումյանի բոլոր նախազգուշացումները թուրքերի իրական ծրագրերի վերաբերյալ մնացին օդում կախված: Երևի Լենինը քթի տակ խնդացել էր, երբ 1918 թվականի ապրիլի 13-ին գրած Շահումյանի զգուշացնող նամակում կարդացել է. «Եթե նրանք հաղթեին Բաքվում, քաղաքը կհայտարարվեր մուսուլմանների մայրաքաղաք… մուսուլմանական կոնտրռևոլյուցիոն տարրերը դրության տեր կդառնային ամբողջ Անդրկովկասում… Նրանց հաղթանակը Բաքվում կտաներ դեպի Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար»:
Ներկայացնենք որոշ լրացուցիչ փաստեր: Թուրքական զորքերը հաղթականորեն մոտենում են Բաքվին: 1918 թ. հուլիսի 20-28-ին Շամախին, Ալյաթը, Բալաջարը գրավելուց հետո պաշարել էին արդեն Բաքուն: Մինչդեռ Շահումյանի բոլոր ահազանգերը Լենինին և մյուս ղեկավարներին մնում էին անարձագանք: Հիշենք դրանցից վերջինը` հուլիսի 26-ի հեռագիրը` ուղղված Լենինին ու Ստալինին: «Թախանձալից խնդրում եմ բոլոր միջոցները ձեռք առնել անմիջապես կանոնավոր զորքեր ուղարկելու համար: Մեր դեմ կռվում են թուրքական կանոնավոր զորքերը, կան գերմանական հրահանգիչներ»: Այդ կապակցությամբ Լենինը հուլիսի 29-ին պատասխանել է. «Զորքեր ուղարկելու համար միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստատապես խոսք տալ չենք կարող» (ն.տ., էջ 382-383):
Իսկ ի՞նչ էր անում Լենինը մինչ այդ: Երբ 1919 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը բորբոքված ապստամբության ժամանակ մուսավաթականները պարտվեցին ու փախան Գանձակ, մայիսին Շահումյանը Լենինին հայտնեց Գանձակ արշավելու անհրաժեշտության մասին և ստացավ պատասխան. «Պետք է խուսանավել և հետաձգել լուծումը, մինչև որ ռազմական տեսակետից ամրանանք»: Լենինը շատ լավ գիտեր, որ սուլթանական զորքերը մեկ ամիս հետո լինելու են Գանձակում:
Լենինը ոչ թե հետամուտ էր «ռազմական տեսակետից» կոմունան ամրապնդելուն, այլ իր գործակատարների ձեռքով ամեն ինչ անում էր ազգային նկարագրով հայկական դարձած կոմունան կործանելու համար: Շահումյանը մի քանի անգամ, վերջինը` հունիսի 3-ին, դիմում է ռազմածովային գործերի ժողկոմ Տրոցկուն` պահանջելով «Հեղափոխության առջև պատասխանատվության մեծ տագնապից պահանջում ենք անհետաձգելի օգնություն` զենքով: Տվե՛ք հրացաններ, փամփուշտներ, հրանոթներ: Յուրաքանչյուր ձգձգում հանցագործություն է հեղափոխության հանդեպ»: Տրոցկին մի գնդակ անգամ չի ուղարկում: Ավելին: Կոմունայի համար այդ օրհասական պահին, երբ թուրքական զորքերը Բաքվի դարպասներն էին ծեծում, Տրոցկին հուլիսի 18-ին հրաման է արձակում Բաքու՝ զորամասեր տրամադրել ՈՒրալում չեխոսլովակյան կորպուսի խռովությունը ճնշելու:
Բաքվի կոմունայի տապալման գործում պակաս վատթարագույն դեր չկատարեց նաև Լենինի մյուս կամակատարը` Ստալինը: Նա 1918 թ. հուլիսից Հյուսիս-կովկասյան զինվորական օկրուգի ժողկոմ էր նշանակված: Հաց ճարելու համար Բաքվի ժողկոմխորհը, Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, լիազորներ էր ուղարկել Հյուսիսային Կովկաս: Ստալինի հրամանով հավաքված սննդամթերքը ուղարկվեց Ցարիցին: Նրա հրամանով Աստրախանում կասեցվեց նաև ուկրաինական ռազմաճակատից գնդապետ Պետրովի` 9 հազարի հասնող զորախմբի մեկնումը Բաքու: Միայն 780 հոգու հաջողվեց հասնել Բաքու, այն էլ` հայտնի չէ նրանց մասնակցությունը պատերազմական գործողություններին: Իսկ թե ո՞ւմ հանձնարարությամբ է Բիչերախովը իր զորախմբով լքել Բաքուն ու հասել Հյուսիսային Կովկաս, ենթադրելի է միայն:
Լենինին մանկական միամտությամբ հավատացող ու նվիրված Շահումյանը, որ իր նամակներում նրան քեռի էր անվանում, կնոջը՝ քեռակին, որտեղի՞ց իմանար, որ նրա բուն ծրագիրը հենց Անդրկովկասը թուրքերին հանձնելն էր, որպես Մեծ Թուրանի կարևոր հանգուցակետ: Շահումյանը ինչպե՞ս գուշակեր, որ այդ ճիվաղ մարդակեր քեռին շուտով իրեն ու իր ընկերներին հասցնելու է Ախչակումա, որպեսզի Բերիայի ձեռքով ոչնչացնի:
Ռուսաստանում իր իսկ բորբոքած քաղաքացիական արյունոտ պատերազմի պատճառով Լենինը 1918-20 թթ. ժամանակավորապես հետաձգեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհով զբաղվելու խնդիրը: Բայց ահա իր արյունակից հարազատ Աթաթուրքի հետ համագործակցած, Բաքվի մուսավաթական կառավարության հետ էլ համաձայնեցրած, Լենինը 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հասցնում է Բաքու` օրինականացնում թուրքական յաթաղանի զորությամբ ստեղծված արհեստական պետական կառույցը՝ հռչակելով «Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»: Մի գիշերվա մեջ մուսավաթականները դառնում են մարտնչող բոլշևիկներ, նույնիսկ Շուշին ավերող արյունարբու Սուլթանովն իրեն հռչակում է Ղարաբաղի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ:
Ահա այսպես հայոց երեքհազարամյա ճանապարհ անցած Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի տարին չլրացած` 1921 թ. մարտի 16-ին, հայոց Նախիջևանն էլ հանձներ նրանց հոշոտմանը, քիչ հետո էլ Ղարաբաղին պարտադրեր նույն ճակատագիրը:
Իսկ թե հաջորդ 70 տարում ինչպես է շարունակվել պանթուրքական քաղաքականությունը կեղծանուն Ադրբեջանում, այլ դիտարկումների խնդիր է:

ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
Նյութը տրամադրեց Անահիտ Հակոբջանյանը

Տես նաև
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԱՂՎԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԸ ՆՎԻՐԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆԻՆ

59 идей о “Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

  1. Valentine Vahradian

    Kardum em Artashes Hakobdjaniani hodvatsnere.Zgum em vor aha gluxs piti payti tsavits isk sirts seghmvoum ou ktskvum e krtsqis tak.Im xeghtch bzktvats ou hoshotvats hayreiq, im xeghtch miamit u steghtsagorts joghovourd…..erani tsnvats chlinei……bayts mievnouynn e urax em vor hay em tsnvel u ete norits ashxarh veradarnam ,kuzem norits hay linel.

  2. Anna A Paitian

    Իմ պապիկը եղել է բաքվի հանքատեր: 1920-ին Բաքվում կատարվել է հայերի կոտորած: ցավոք այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասում և պատմությունից հանվել է: պապիկս տատիկիս հետ ընտանիքով մազապուրծ փախել են: Զարմնանալի փաստ, որ հիշում եմ իրենց պատմածներից, «Անգլիական նավատորմը երբ մոտենում էր Բաքվին՝ Հայերի գլխատումը սկսում էր՛- ասում էր իմ մեծ մորաքույրը: Ի~նչ ողորմելի վիճակ է հայագիտության մեջ: այդպես էլ ամեն ինչ փակվեց, իսկական, իրական Հայ պատմությունը երբեք չբացահայտվեց:

    1. Араик Абалян

      Ավաղ պատմությունը կեղծել կարող են սակայն պատմական կեղծիքները մի օր ջուրն են դուրս գալիս այսօր էլ դպրոցական դասագրքերում ցավոք սրտի շատ կոպիտ սխալեր են ցույց տալիս սակայն 1918-1920թթ Բաքվի կոտորածների մասին կան աշխատություններ գրված որոնք արձագանքում և վկայակոչում ու փաստում են այդ այդ իրադարձությունների մասին …

  3. Anna A Paitian

    Վաչագան թագավորի սերունդները հայտնի էին մինչև քսաներորդ դար, ինչպես նաև այդ մասին նշում է Հովհ.Թումանյանը չորս արքայազն եղբայրների մասին, որոնցից մեկը՝ Սարգիսը իմ նախահայրն է/ նրաց հուշարձանը կա Տավուշի Նորաշեն գյուղում/: Հայտնի է որ նրանք կազմակերպել են դիմադրություն ու կռվել են Բոլշևիկների դեմ, դրանից առաջ՝ պարսիկների: այ թե՝ այս Ազերի ցեղն ո՞վ է, սրանք ի՞նչ կապ ունեն Աղվանների հետ, որ Քրիստոնյաներ էին / ըստ Օրմելյանի, մինչև յոթերորդ դար/- Հավանաբար Իսլամի ստեղծումից ու տարածումից հետո կատարվել է մեծ վերաբնակեցում, հավանաբար Հայ աղվանական ծագումով բնիկներին ոչնչացրել են ու թաթարներով վերաբնակեցրել Աղվանաց Աշխարհը: բայց՝ ինչպե՞ս, ե՞րբ- այս մանրամասները ես չգիտեմ :Մովսէս Կաղանկատուացի, «Աղվանից պատմութիւն» նկարագրում է միայն Յոթերորդ դարը, ըստ որի այս Աղվանները Քրիստոնյաներ էին, հայկական եկեղեցու դավանանքով: հետո որտեղի՞ց հայտնվեցին այդ թուրքական Ադրբեջանական -Պարսկական խառը իսլամական ցեղերը/լեզվով ու կրոնով թուրքական են և եղել են պարսիկների տիրապետության տակ, երևի Շահ Աբասից, XV դարից ի վեր-իսկ ո՞ւր անհետացան Քրիստոնյա Աղվանները: իհարկե Սովետական գիտնականները երբեք չասացին, ոչ էլ հիմա որևէ մեկը լուրջ զբաղվում է այս ուսումնասիրությամբ :

  4. Ara Kakoyan

    misht bolor azger mexavaor en ,mexavor Lenin e , tatarner ,turker ,, angliasiner ,, isk menk hayers anmex garnukner kotorvel enk u xabvel ,,))))mer esorva vichaki hamar glxavor mexavor hens menk enk , Hayers ,,u ete mi kani tari heto noris korustner unenak,, esor el kamavor toxnum enk hayastan u gnum , en jamanak el k mexadren azerbejansinerin vrasinerin u rusnerin,,,

  5. Пингбэк: Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք hayagitaran.info | Armday

  6. Evelina Kroyan Simonyan

    Լենին դու կյանք ես հարակեզ, դու պատմություն ես մարդկային… ինչպես կարելի էր ապրել այդքան կեղծիքի ու ստորության որոգայթներում, և դեռ երգել ու գովաբանել, մեզ այս ինչ կեղծիքներով ու խաբեությունների մեջ են դաստիարակել. Ոնց եմ ամաչում…

  7. Hermine Aghababyan

    ays hodvatsner@ petk e ruseren ev angleren lezunerov hratarakel vor kardan voch miayn hayer@ aylev turk barbarosner@ vor Erevann en irents@ hamarum antun shner@ ed voxormeliner@ inchpes naev rusner@ imanan vor hayer@ ed chivaxneri patcharov kortsrel en irents taratskneri mets mas@ vor irents ver chdasen ev verjapes amboxj ashxarn imana Hayastani korustneri masin

  8. Emil Avetisian

    Ժողովուրդ, ծիծաղս գալիսա, որ մեկը հերիք չի խոսումա հիտլերի իրոքից պատմական դեմք լինելու մասին, հլը մի հատ էլ հավատումա դրա արած «հոլոքոստին»: Իրականում իհարկե շատ կուզենայի հիտլերը հենց ՀԻՏԼԵՐ լիներ ու դներ կոտորեր-վերացներ աշխարհի էրեսից «ջհուդ» կոչված մոլախոտը (խոսքս քրիստոնյա հրեաներին չի վերաբերվում, այլ կոնկրետ ջհուդայական կրոնի հետևորդներին, սիոնիստներին) բայց ավաղ հիտլերը հենց միլիարդատեր սիոնիստների սարքած պռոեկտն էր…
    Իրականում ջհուդներ չեն կոտորվել այլ դեպոռտ են արվել Իսրայել… Հիտլերը հենց ստեղծված էր դրանց դեպորտ անելու ու Իսրայել պետությունը ստեղծելու համար:
    ՈՒմ ասես կոտորել են էդ թվերին, ինչ ազգ ասես զոհ գնաց միլիոններով, բայց որ ջհուդներին կոտորել են — փաստ չկա: Մի մոռացեք, որ ոնց որ էսօր, նենց էլ էրեկ ու 40-ականներին սաղ մեդիան էդ առնետների ձեռն ա էղել ու միշտ էլ սաղ աշխարհին կերցրել են իրանց ուզած կեղծ ու պրիմիծիվ պռոպագանդան:
    Իսկ ինչ մնումա մեր թշնամիներին ու մեղավորներին — մեր թշնամին ա լյուբոյ օտարը: Ջհուդ կլնի թուրք թե ռուս թե առավելևս անգլո-ամերիկացի կամ էսօրվա նեգռ-ամերիկացի: Սաղ են մեզ թշնամի:
    Իսկ այ մեղավորները, որ մենք էսօր էս օրին ենք — ԲԱՑԱՐՌԱՊԵՍ ՄԵՆՔ ԵՆՔ: Մեր թուլամորթ նախնիները, որ ոգով, սրտով ու մարմնով ԿՌՎՈՂ լինելու փոխարեն էղել են ջհուդի պես չառչի, թուրքի պես նյութապաշտ ու ինչի չէ նաև ռուսի պես պոռնիկ ու դավաճան: Որկրամոլ ու սեփական ստամոքսի համար Ազգ ու Հայրենիք ուրացող…Այ դրա համարա որ քոչվորները մեր հողերում իմպերիաներ են ստեղծել իսկ մենք իմպերիայից վերածվել ենք………
    Իսկ էսօր ում ենք մենք դաստիարակում? Նույն թուրքից ու ռուսից չենք վերցնում նույն պոռնկությունն ու թրքությունը? Հայը հայի հանդեպ ավելի թուրք չի քան թուրքը? Ինչ են մեր դաստիարակածները? Շոուբիզնեսի գնջոտ ոջլոտների ֆանատներ? Էմմի-մեմմիների պես ինչ որ գորիլաների երկրպագուներ? Ֆուտբոլ-մուտբոլների համար իրանց կոտորողներ? Հարուստների ավտոների համարները անգիր անող նյութակրոն խեղկատակներ?
    Իսկ պետքա կռվողներ դաստիարակեինք, որ հայ տղեն էս աշխարհում վախ ու հարգանք ստեղծեր իրա հանդեպ ոչ թե ՉԱՌՉԻ կամ լավագույն դեպքում որպես ԲԵՄԻ ԿԼՈՈՒՆ հայտնի լիներ… Որ կյանքում ուրիշի առաջ գլուխ չկախեր ու սաղ իրա համար հավասար լինեին… միայն ԿՌՎՈՂ ազգ պտի կերտեինք… թե չէ վաղն էլ դաժե այզեռի պես բառաններին ենք մեղադրելու գենոցիդի մեջ ու լացենք թե ինչքան դաժան էին մեր հանդեպ:
    Էս ազգը անարդարության մեջ խեղդվումա, մենք մեր ղեկավարներից վատն ենք ու անարդար, վախկոտ ու որկրամոլ… Այ սենց են էղել մեր նախիները, դրա համար էլ ԻՄՊԵՐԻԱՅԻՑ դառել ենք մի թիզ երկիր: ՈՒ էլի շարունակում ենք լինել նույնն ու փոխվելու դաժե փորձեր չենք անում:
    Իսկ իմ ասածների վառ ապացույցը կլինի էն, որ շուտով ԿՌՎՈՂ ու մարտնչող չեչենները իրանց տգետ ու սարեցի հալին սաղ ռուսական իմպերիան իրանցով կանեն…իսկ մենք կշարունակենք կառդաշյանի դոշերն ու ռիվասի երկարությունը քննարկել քննարկել…..

  9. Пингбэк: FILE DE ISTORIE / Cum a transformat Lenin trimilenarul oraș armenesc Baku în capitala Azerbaidjan-ului | araratonline.com

  10. Susanna Avetisyan

    Баку
    — город на берегу Каспийского моря. Предполагают, что при Сасанидах был здесь город, который армяне называли Багаваном. С 8 в. Б. находился под владычеством арабов, а потом перешел во власть ширванских ханов. Монах Вильгельм Рубруквис, отправленный королем Людовиком IX к татарскому хану, описывая дорогу в Б. и старые крепости вблизи моря, устроенные Александром, говорит, что существуют и другие крепости, занятые евреями («Вообще во всей этой стране много евреев»). — Ср. «Регесты и надписи», I, № 177 Баку — Еврейская энциклопедия Брокгауза-Ефрона

  11. Susanna Avetisyan

    Современный г. Баку есть древний армянский г.Багаван. Ба-га-у-ан означает часть берега могущественно небесных. В древности армян называли божественно могущие или могущественно небесные. Память об этом сохранили грузины. Они армян называют сомехи. Сомехи это древнее армянское словосочетание so-me-hi, что переводится смешанный род божественно могучих.

  12. Sarkis Torossian

    Two kinds of prople . Those with God and those against. By your fruit you will be known. The fruit of the spirit is love, joy, peace, long suffering, kindness, goodness, faithfulness , gentilness and self control. We were forced to abandon the Lord and believe in Lenin. Lenin is dead and gone. We have to catch up with Jesus. He says , come as you are. It is never too late. There is evil everywhere. There is only one truth. He is the way, the truth and the life. Stay focused on Him. We are a great people. And God can give life to dead bones to make an army to fight against evil. We are not orphans. God had us and no one will be able to snatch us away from Him. Do not believe in superhuman beings that are the enemy. The enemy is the one that is against God. He has lost it already. God has never lost a war. Believe. Love never fails. Hallelujah

  13. Араик Абалян

    Ավաղ պատմությունը կեղծել կարող են սակայն պատմական կեղծիքները մի օր ջուրն են դուրս գալիս այսօր էլ դպրոցական դասագրքերում ցավոք սրտի շատ կոպիտ սխալեր են ցույց տալիս սակայն 1918-1920թթ Բաքվի կոտորածների մասին կան աշխատություններ գրված որոնք արձագանքում և վկայակոչում ու փաստում են այդ այդ իրադարձությունների մասին …

    1. Մարի Բարսեղյան-Խանջյան

      Հիմա էլ կա ջհուդ Հայաստանում , բայց գելի ահից անտառ չգնա»նք…Երկիր ունենք ու պետականություն,ուրեմն ամեն գնով պիտի ոտքի կանգնենք ու հզորանանք, ոչ թե նայենք, թե ով ինչպես է մեզ խանգարում`ներսից,թե դրսից,,,
      Ծարավ կամ սոված մարդու ձեռքից ո»վ կարող է ջուրն ու հացը խլել…..Մենք պետականության ու հզոր երկրի քաղց ու ծարավ ունենք…Հայե’ր,,Մենք էլ այդպես պիտի անեինք ու հիմա էլ պիտի անենք,որ ոչ ոք չհամարձակվի մեր երկրի ու մեր դեմ դավադրություն անի…. Դավադրությանը դավադրությամբ…այլ տարբերակ չկա Հայի համար.,.
      Իսկ օտարի հողի վրա ապրող հայը միայն նրա երկիրն է շենացնում , իսկ իր զավակներին թաղում է այդ ազգի աղբանոցում..ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ,ՀԱՅԵ»Ր….

  14. Рузан Асатрян

    Նա այնքան հրեշավոր գազան էր,որ հողը մերժեց նրան, միամիտներն էլ կարծում են,այդ աղբը հեղափոխության խորհրդանշան է… Լենինի կենսագրության մութ էջերը սահմռկեցուցիչ են,եթե իմանաք ովքեր են նրա նախնիները,կհասկանաք՝որն է եղել այդ թզուկի դերը ոչ միայն իսկական ռուսներին ոչնչացնելու,այլև այն ազգերին՝ հատկապես հայերին,որոնք կանգնած են եղել աշխարհի հնագույն ազգերի ակունքներում….

  15. Mamikon Matnishyan

    Նայեցի բոլոր քոմենթները: ՀԻԱՑԱԾ եմ: ԷՍ ԺՈՂՈՎՐԴԻՑ ՔԱՐՎԱՆ ԿՏՐՈՂ` ԴՈւՐՍ ՉԻ ԳԱ: Սխր ՇԱՏ ենք խելացի է, իսկական << Նուկիմ քաղաք խելոքները >>: Վայ` Ավետիք Իսահակյան` հավերժ ՔԵԶ հիշատակ: 100 տարի առաջ մարդը գրել է այսօրվա ՀԱՅԵՐԻ` խելքն է գովաբանել: Լավ խոսք կա << ջաղացը ջուրն է տարել, սրանք չախրախի դարդով են ընկել>> ՄԵՂՔ ԵՆՔ մեղք, բոլորս միասին: Էսօր նոր Լենին է եկել ԵԿԵՔ ԳՆԱՆՔ ԳԼՈՒԽԸ ՋԱՐԴԵՆՔ ( լիսկան, գեներալ մանվելն և անբողջ հհկ -ն է): ԿԳԱՔ` թե էսպես` ՖԲ -ում: ՔԱՋԻ նման, թուրը քաշենք մեռելների վրա ու հոխորտանք` ՀԸԸԸ ՁԱՅՆ ՀԱՆԵՔ` СЛАБО ???: Թե չէ, Լենին, Ստալին, Հիտլեր, Ջհուդ, թուրք:

  16. Մարի Բարսեղյան-Խանջյան

    Հիմա էլ կա ջհուդ Հայաստանում , բայց գելի ահից անտառ չգնա»նք…Երկիր ունենք ու պետականություն,ուրեմն ամեն գնով պիտի ոտքի կանգնենք ու հզորանանք, ոչ թե նայենք, թե ով ինչպես է մեզ խանգարում`ներսից,թե դրսից,,,
    Ծարավ կամ սոված մարդու ձեռքից ո»վ կարող է ջուրն ու հացը խլել…..Մենք պետականության ու հզոր երկրի քաղց ու ծարավ ունենք…Հայե’ր,,Մենք էլ այդպես պիտի անեինք ու հիմա էլ պիտի անենք,որ ոչ ոք չհամարձակվի մեր երկրի ու մեր դեմ դավադրություն անի…. Դավադրությանը դավադրությամբ…այլ տարբերակ չկա Հայի համար.,.
    Իսկ օտարի հողի վրա ապրող հայը միայն նրա երկիրն է շենացնում , իսկ իր զավակներին թաղում է այդ ազգի աղբանոցում..ՄԻՆՉԵՎ ԵՐԲ ,ՀԱՅԵ»Ր….

Добавить комментарий