ՍԻՍԻԱՆ — SISIAN

Սիսիանի տարածաշրջանը հարուստ է քաղցրահամ, սառնորակ ու վճիտ աղբյուրներով։ Առատ ջրերով հայտնի են Զոր-զորը, Զույգաղբյուրը, Կաթնաղբյուրը, Յոթնաղբյուրը, Մուխուրթույրանն ու Շաքին, որից ուղղակի գետ է գոյանում, ստեղծում Շաքիի ջրվեժը, աշխատեցնում Շաքիի ՀԷԿ-ը, ջրաղացը և միաժամանակ ջուր մատակարարում մի շարք բնակավայրերի։

ՍԻՍԻԱՆ - SISIAN

Շաքիի ջրվեժ

Տարածաշրջանում մարդիկ աղբյուրապաշտ են։ Աղբյուրաշինությությունը շատ հին պատմություն ունի։ Ամենահին աղբյուրը մեզ է հասել Բռնակոթի Թումի աղբյուրը, որը կառուցվել է 1650-60-ական թվականներին։ Տարածաշրջանում անգամ սրբացվել, խորհրդավոր բնույթ են հաղորդել աղբյուրներին։ «Անունով» աղբյուրի առեղծվածի մասին նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանը գրել է, թե կաթ չունեցող մայրերը աղանձ են արել, ծաղ տալով հասել և մնացած աղանձը լցրել աղբյուրի մեջ, մոմ վառել և կաթ խնդրել։ Տարածաշրջանի շատ գյուղերում կան առանձնացված աղբյուրներ, որոնց ակի մեջ երաշտ տարիներին խաչ է դրվել՝ անձրևի ակնկալությամբ։ Այդ տիպի աղբյուրները տարածաշրջանում հայտնի են «Խաչ աղբյուր» ընդհանուր անունով։ Երաշտը վերացնելու ակնկալիքով գյուղացիները գութանով վարել են նաև այդ տիպի աղբյուրների ավազանները։ Ամեն մի աղբյուր ճարտարապետական փոքրիկ մի կոթող է։ Աղբյուրները տարածաշրջանում դիտվում է ոչ միայն առատության, հարատևության, այլ նաև անմահության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ Սիսիանի տարածաշրջանի բոլոր գյուղերում պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշարձաններ կան։ Հայրենական Մեծ պատերազմի 40-ամյակի պատվին Արեգ Իսրայելյանի ճարտարապետությամբ Սիսիանում կառուցվել է 40 աղբյուր-հուշարձան (քանդակագործ՝ Վոլոդյա Մարգարյան), որը ԽՍՀՄ փլուզումից հետո չէր աշխատում և միայն, 2008 թ նորից գործարկվեց։
Հանքային ջրերով հարուստ են Սիսիան և Դաստակերտ քաղաքները, Բալաք, Սառնակունք, Շենաթաղ, Ույծ գյուղերը։ Խորհրդային տարիներին երկրաբանները Որոտան գյուղում հայտնաբերել են հանքային մի աղբյուր, որի ջրի ջերմությունը հասնում է 40 աստիճանի։ Հին ժամանակներից սկսած մարդիկ այդ աղբյուրներն անվանում են «թթու ջուր», երբեմն՝ «կծու ջուր»։

 ՍԻՍԻԱՆ — SISIAN Որոտնավանք

ՍԻՍԻԱՆ — SISIAN Որոտնավանք

ՍԻՍԻԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Սիսիանի շատ բնակավայրեր տարբեր ժամանակահատվածներում կրել են տարբեր անուններ: Այսպես`Անգեղակոթ-Անգելակոթ, Աշոտավան-Կիրակոսիկ, Աղքենդ, Խնոք, Ախլաթյան-Ախլադիա, Տանձուտ, Աղիտու-Աղուդի, Արևիս-Արավուս, Ալի Սաֆար, Բռնակոթ-Բռնաուտ, Փռնկոթ, Բալաք – Բլեկան, Բնունիս- Բնունիք, Գորայք-Ակունք, Բագրատավան, Բազարչայ, Դարբաս- Ըղուերծ, Դարաբաս, Թասիկ-Թազաքենդ, Թազագյուղի, Ղուշչի, Ղուլչի, Թանահատ-Ջոմարդլու, Իշխանասար- Շիխլար, Կզլջուղ, Շաքե- Շաքի, Շաղատ-Շաղաթ, Շալաթ, Շենաթաղ- Շնաթաղ, Շինաթաղ, Լեռնաշեն, Լծեն- Լիզեն, Ծղուկ- Հայկավան, Բորիսովկա, Որոտան-Որոտն, Ուռուտ, Վաղատնի-Վաղուդի, Հացավան-Սիսիան, Սոյնիկ, Տոլորս-Տոլորք, Մորենի-Շխլար, Կզլշաֆագ, Սալվարդ-Ալիլու, Այբալու, Սպանդարյան-Բերդն, Մալիքլար, Սառնակունք-Սայբալու, Ազատաշեն, Նժդեհ -Սոֆուլու, Ույծ-Ուզ, Մուցք-Մազրա, Բարձրավան, Սիսիան – Սյունի, Ղարաքիլիսա:


ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Անգեղակոթ: Գյուղանունը ծագում է Անգեղ աստծու անունից:
Աղիտու: Աղիտու անունը հուշում է նրա դիրքը, որը նշանակում է փակ վայր, կողպեք:
Ախլաթյան: Ախլադիա, որը հուներեն նշանակում է տանձ, տանձուտ:
Աշոտավան: Հին Կիրակոսիկն է: Կոչվել է նաև Աղքենդ (Սպիտակ գյուղ): Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ գնդապետ Աշոտ Սարգսյանի հիշատակին վերանվանվել է Աշոտավան:
Բռնակոթ: «Կոթ» նշանակում է շեն, գյուղ, բնակավայր,«բռն»` բուռ, ափ: Գյուղ՝ ափի, բռան մեջ:

Դարբաս: Նախկինում կոչվել է Ըղուերծ: Այստեղ է եղել Ձորերի ենթաշրջանի վարչադատաստանական ատյանը, որը կոչվել է Դարաբաս: Գյուղանունը ծագում է դրանից:
Թասիկ: Անունը ծագում է նրա աշխարհագրական դիրքից:
Շենաթաղ: Ձորերի ենթաշրջանի շեն բնակավայրերից մեկը:
Լծեն: Գյուղանունը նվիրված է Լուծ- փայլածու աստղի պաշտամունքին:
Լոր: Լորիկ իշխանի անվամբ, որի մահարձանը մինչև օրս կանգուն է (1271թ.):
Հացավան: Արմատը հացն է : Հացաշատ ավան:
Ծղուկ: Ծղուկ նշանակում է բազուկ-բռունցք: Որոշ գիտնականներ կարծում են, որ դա գավառապետի անունն է:
Սիսիան: Սիսիանը Սիսականի կրճատված ձևն է, իսկ Սյունին` Սիսիանի: Ծագել է հյուսիսից լեռնաշխարհ եկած Սակ, Սիվնի- Սյունի ցեղախմբերի անունից: Նույնը նաև՝ Սյունիքը:
Սպանդարյան: Հայ մեծ հեղափոխական Սուրեն Սպսնդարյանի անունից:
Սառնակունք: Սառնորակ աղբյուրների ակունք:
Գետաթաղ: Թաղ Լորագետի ափին:
Որոտան: Որոտան գետի անունից:
Շամբ: Տեղանքը եղել է շամբուտ, ճահճոտ:
Մուցք: Ըստ գիտնական Սերգեյ Ումառյանի՝ գյուղանունը կրում է խեթական Մեցուլա աստծու անունը, հայերեն հոգնակի բառակազմությամբ:
Նորավան: Նոր կառուցված բնակավայր (1931 թ.):
Գորայք: Գոր իշխանի ոստան:

ՍԻՍԻԱՆ — SISIAN

ՍԻՍԻԱՆ — SISIAN


Սալվարդ: Այդ անունը կապ ունի խուռիական Սալա աստծու անվան հետ: (Խուռիների գլխավոր աստվածը) (Սերգեյ Ումառյան):
Տարածքում նշմարելի են հետևյալ բնակատեղիների հետքերը` Սյունի, Մեծ Ույծ, Կրո, Խաչեր, Ծաղկի, Քարձոր, Կիլեվանց, Օրթոքյուզ, Աղահի, Անապատ, Զաբազադուր, Շուքար, Մրոց, Տատնի, Իրիմիս, Բահարլու, Բազարչայ, Բորիսովկա, Կալաջուղ, Մուխուրթույրան, Վասակակերտ, Զորաքարեր:

Նյութը տրամադրեց՝ Վարդան Մկրտչյանը

Одна идея о “ՍԻՍԻԱՆ — SISIAN

Добавить комментарий