Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ What Awaits the Armenians of the Middle East

Հասմիկ Գուլակյանի զրույցը պատմաբան և հրապարակախոս Գևորգ Յազըճյանի հետ

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ What Awaits the Armenians of the Middle East

Դեր Զորի ավերված Սրբոց Նահատակաց եկեղեցին

Վերնագիրը բազմանշանակ է, որովհետև իմ ներքին տագնապը մեծ է: Իհարկե, միշտ չենք հյուրեր ունենում Մերձավոր և Միջին Արևելքից, որպեսզի կարողանանք, ինչպես ասում են, առաջին ձեռքից տեղեկություններ ստանալ այս ահավոր բարդ տարածաշրջանում արդեն քանի տարի տեղի ունեցող իրադարձությունների մասին, իրադարձություններ, որոնք չեն կարող անտարբեր թողնել ոչ մի հայի: 
Հայոց ցեղասպանությունից հետո այնտեղ ստեղծվել էր հայահոծ մի գաղութ, որն անուրանալի ավանդ ունի Հայկական հարցի շուրջ ստեղծված համաշխարհային մոռացության թմբիրը վանելու համար: Լիբանանահայության և սիրիահայության պահանջատիրության անսակարկելի զգացումները մոլորակի հայտնի, բայց աներևույթ ուժերին չափազանց անախորժ էին հատկապես Մեծ եղեռնի 50-րդ տարելիցից հետո: Այն ժամանակ մենք սովետական երկրի մաս էինք կազմում և առանձնապես գործուն քայլեր չէինք կարողանում անել: Տարածաշրջանը հայաթափվում էր հատկապես Լիբանանի քաղաքացիական պատերազմի և նրան հաջորդող տարիներին: Այդ մասին բազմիցս ենք ասել: Թվում էր, թե կացությունը պետք է փոխվեր ՀՀ անկախությունից հետո: Իրականում, 1990-ական թվականներից հետո նոր տեղաշարժեր եղան, բայց ոչ հօգուտ հայության… 
Վերջին տարիներին Սիրիայում սկսված պատերազմը կործանարար հետևանքներ ունեցավ թե՛ այդ բազմազգ երկրի, թե՛ նրա ազգային բոլոր փոքրամասնությունների համար: Հինավուրց մշակույթ է այնտեղ ոչնչացվում՝ աշխարհի աչքի առաջ՝ սկսած Իրաքի պատերազմից… Շարունակվում է եզդիների ցեղասպանությունը… Ողբերգականն այն է, որ այդ արյունահեղության վերջը չի երևում, իսկ մենք արդեն բազմաթիվ անմեղ զոհեր ենք տվել՝ չգիտեմ՝ հանուն ինչի… Սիրիահայության դժբախտություններն անմիջականորեն ազդում են լիբանանահայության վրա՝ ծանրացնելով նրանց առանց այն էլ աննախանձելի վիճակը:
Գևորգ Յազըճյանը, որ ավելի քան մեկ ամիս Բեյրութում էր, բավական իրազեկ է թե՛ այդ տարածաշրջանի այսօրվա ռազմաքաղաքական կացությանը, թե՛ տեղի հայության հիմնախնդիրներին:

«Վէմ» ռադիոկայան
15. 07. 2015

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
What Awaits the Armenians of the Middle East
Что ожидает армян Ближнего и Среднего Востока

5 идей о “Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ What Awaits the Armenians of the Middle East

  1. Siranuish Slagmulder

    Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության ո՛չ Նախագահը, և ո՛չ էլ նրա Կառավարությունն, ընդունակ չ’եղան որևէ կերպ օգնելու սիրիահայ համայնքին, որն օրեցօր նվազելուց բացի կորցրեց իր ողջ հարստությունը՝ եկեղեցիներ, դպրոցներ, մշակույթային օջախներ, միաժամանակ մարդկային մեծ կորուստներով հանդերձ:

    Բաշար Ալ Ասադն հայկական համայնքի դեմ ոչ մի բացասական հակումներ չ’ուներ, վասնզի հայությունն Սիրիայում հաստատվելուց մինչ օրս հայտնի է որպես աշխատասեր, բանիմաց ու երկրին նվիրված ազգային փոքրամասնություն:

    Հարց է ծագում: Միթե ՀՀ-ն չէր կարող որևէ կերպ օջանդակել սիրիահայությանը, նրա անվտանգությունն ապահովվելով՝ առանց զոհերի տեղափոխման (փրկարարական գործունության ծավալման) հարցում:

    Հայտնի է, որ ՀՀ- արտագաղթած շատ սիրիահայեր բացեիբաց բացասական վերաբերմունքի արժանացան թե՛ վերադաս օղակների, թե՛ ժողովրդի կողմից: Հայաստանցի հայն դեռևս չի զերբազատվել խորհրդային մտածելակերպից, իրեն մշտապես վեր դասելով ցանկացած սփյուռքահայից:

    Արդյունքում, սիրիահայերի և մյուսների դժգոհությունն ու հիասթափությունը՝ Հայրենիքից ու հայաստանցի հայերից, ինչն էլ առիթ հանդիսացավ մի նոր արտագաղթի՝ դեպի Եվրոպա կամ ԱՄՆ:

    Ուր մնացին մեր «պատվարժան», «մեծապատիվ» և նորելուկ հարուստ հայերն, որ չը կարողացան օգնել մահապուրծ սիրիահայերին, որպեսզի միահամուռ Հայաստանի ծաղկմանը զարկ տվեր:

    ՀՀ-կառավարական մեքենան, ի դեմս Նախագահի, այս բոլոր տարիների ընթացքին միայն ու միայն իր «քաղաքականությամբ» նպաստեց ու շարունակում է նպաստել, ՀՀ-ից հայության արտագաղթին, խթանելով հայաստանցի հայի մեջ՝ դրսից օգնության ակընկալիքի ցանկությունները:

    Ամոթ: Հազար ամոթ՝ Ձեզ, պարոններ՝ ՀՀ նախագահ և Կառավարութուն, նման անողնաշար քաղաքական գծի, այդ թվում նաև՝ սիրիհայության խնդիրներն բարձիթողի անելու համար:

    Սիրանույշ ՎԱՍԻԼՅԱՆ, 28/10/2015

  2. Vartkes Kourouyan

    Շատ համաձայն եմ հոս արտայայտուած միտքերուն։ Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը փակելով ՀԲԸՄիութիւնը շատ մեծ չարիք գործեց Արեւմտահայութեան եւ Արեւմտահայերէնին։ Արշակ Տիգրանեան Վարժարանը փակելով Թէքէեան Մշակութային Միութիւնը ահաւոր հարուած տուաւ Լոս Անճելոսահայութեան հայապահպանման ճիգերուն։Եկեղեցիին եւ Կուսակցութիւններուն անճարակութիւնը, ինքնանպատակ գոյութիւնը մեզ դէպի կործանում կը տանին։ Կը յիշե՞ք 1915-ը … ։

Добавить комментарий