ՆՐԱ ՁԵՌՔԵՐԸ ՇՂԹԱՅԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ THEY WERE UNABLE TO CHAIN HIS HANDS

Սևքարեցի Սաքոյի ծննդյան 145-ամյակը
Հասմիկ Գուլակյանի զրույցը ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Հովիկ Գրիգորյանի հետ 

Սևքարեցի Սաքոյի ծննդյան 145-ամյակը The 145th Birth Anniversary of Sevkaretsi Sako 145-летие со дня рождения Севкареци Сако

ՆՐԱ ՁԵՌՔԵՐԸ ՇՂԹԱՅԵԼ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ They Were Unable to Chain His Hands: Սևքարեցի Սաքոյի ծննդյան 145-ամյակը The 145th Birth Anniversary of Sevkaretsi Sako 145-летие со дня рождения Севкареци Сако

19-րդ դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանը անդիմադրելի ուժով դեպի իրեն էր ձգում հայության առյուծասիրտ զավակներին: Այստեղ սկզբնավորվեց ֆիդայական շարժման հերոսական պատմությունը: Արևմտյան Հայաստանը կամ, ինչպես իրենք` ֆիդայիներն էին ասում, Ավետյաց երկիրը, ինքնապաշտպանական կռիվների թատերաբեմ էր դարձել: Նրանց գործունեության շարժիչ ուժը ազգային բարձր արժանապատվությունն էր: Ողջ Հայաստան աշխարհում թևածում էր Արաբոյի ոգեկոչած մեծ պայքարի լուրը: Հրեղեն օրերին փոխվել էր կարգախոսը. «Ով զարկվի` դավաճան է»:

Ավետյաց երկիր ոտք դրած առաջին կամավորներից էր Սևքարեցի Սաքոն` Սարգիս Սարիբեկի Ծովանյանը: Սևքարի ծխական դպրոցն ու խանութպանին աշակերտելը անցյալ դարձրած, Ղազախում ու Գանձակում վաստակած փողով ձեռք բերած հրացանով 1890 թվականի աշնանը 20-ամյա Սարգիս Ծովանյանն անցավ Արաքսը…

Բազում կռիվներում զինակից է եղել անվանի հայդուկների` Նիկոլ Դումանին, Վանի Պետոյին, Մովսես Իշխանին, Շերոյին, Չատոյին, ուրիշների: Մի քանի անգամ վիրավորվել է: Համարվում էր ոչ միայն ֆիդայական շարժման ակտիվ մասնակից, այլև կազմակերպիչ: Բանտում Անդրանիկ զորավարից, Սերոբից, Դժոխք Հրայրից, ազատագրական պայքարի մյուս նվիրյալներից ստացված երկտողերը վկայում են, որ Սաքոյի խոսքը և կարծիքը մեծ նշանակություն են ունեցել պայքարող լեռնաշխարհի համար: Դրան նա հասել է անձնազոհ հայրենասիրությամբ:

«Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ` սազ»,– ասում է Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում:

Սևքարեցի Սաքոն երեք տարի ահավոր ֆիզիկական ու հոգեկան չարչարանքներ է կրել թուրքական բանտում` երբեք չկորցնելով հոգու արիությունն ու կորովը և կրկին պայքարի վերադառնալու տենչը: Նա Մեթերհեմ բանտի միակ կալանավորն է եղել, որին երբևէ չեն կարողացել ձեռնաշղթա հագցնել…

«Վէմ» ռադիոկայան
12. 08. 2015

Добавить комментарий