ԿԱՐԵՒՈՐ ԱՆՑՔԵՐ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
[Մաս երկրորդ]
[Մաս երկրորդ]
Հ.— Վանի գրավումից հետո տեղի թուրքերը ջարդվեցի՞ն հայերի կողմից:
Պ.— Վանում մեկ հատ իսկ թուրք չկար, բոլորը նահանջել էին թուրքական բանակի
հետ:
Հ.— Վանից հետո ո՞ւր գնացիք:
Պ.— Մեր խումբը երկրաչափների եւ ուրիշ մասնագետների հետ առաջացավ դեպի Էրզրում, ուր արդեն հասել էր ռուսական բանակը: Ճանապարհներին տեսանք այրված գյուղեր, փոքր քաղաքներ, որոնց բնակիչները չկային: Վեց օր հետո հասանք Կարս, որը գրեթե դատարկ էր. ուզեցի գտնել փեսայիս եւ նրա զավակներին (քույրս բախտի բերմամբ ազատվել եւ հասել էր Թիֆլիս). մեզ ասացին, թե հազարավոր հայերի, բանտարկելով եկեղեցիներում, ողջ-ողջ այրել են: Սկսեցինք փնտրել, հազարավոր այրված դիակներ գտանք: Զինվորական մարմինը հրամայեց, որ դիակները սայլերով փոխադրվեն քաղաքից դուրս եւ ամփոփվեն փոսերում՝ հիվանդությունները կանխելու համար:
Զինվորներին օգնում էի՝ անճանաչելի դարձած մարմինների մեջ մերոնց գտնելու հույսով: Երբ երկրորդ սայլը դիակներով լցրեցինք, աչքերիս չհավատացի… գտա երկուսին՝ իրար փաթաթված, մարմնի կեսը՝ այրված, աչքերը՝ բաց, կարծես օգնություն էին սպասում ինձանից: Նրանց տեղափոխել տվեցի գերեզմանոց եւ աղոթքով թաղեցի: Մի քանի ամիս Կարսի շրջակայքի կամուրջները նորոգելուց եւ նորերը կառուցելուց հետո, ֆիզիկապես քայքայված էի, այդ ընթացքում ռուսական բանակը սկսել էր նահանջել: Հայրս ինձ ուղարկեց ավելի բարձր ուսման Շվեյցարիա՝ Ժնեւ, որտեղ եւս երկու տարի երկրաչափության մեջ մասնագիտանալուց հետո վերադարձա Թիֆլիս: Հեղափոխությունը սկսվել էր, այդ խառնակ իրավիճակում մեր ընտանիքից 20 հոգի զոհվեց: Ի վերջո, պարսկական հյուպատոսի օգնությամբ անցանք Պարսկաստան, ուր ձեռնարկեցի անհատական գործ՝ կառուցում էի երկաթուղագծեր ու կամուրջներ Պարսկաստանի կառավարության պատվերով:
Հ.— Ձեր կորած ազգականներին գտնելու փորձեր կատարեցի՞ք:
Պ.— Այո ́, Պարսկաստանից պտույտի նպատակով անցա Բաղդադ՝ Իրաք: Լսել էի, թե թուրքական կառավարությունը բոլոր հայ գաղթականներին, Պոլսից սկսած, տեղահան էր արելի դեպի Սիրիայի եւ Իրաքի անապատները. ոմանց ոչնացրել էր անապատում, ոմանց էլ՝ թափել գետը: Այնտեղ ծանոթացա մի քրդի հետ, բարեկամացանք եւ նա ինձ պատմեց 1915-16-ի Հայոց ջարդերի մասին, ցույց տվեց շուկաներում, որպես հուշանվեր վաճառվող հայերի ոսկորները: Քաղաքից դուրս, ձորերից հանեց հազարավոր մորթված հայերի կմախքներից մի քանիսը: Ուր որ փորում էր մի քանի ոտք խորությամբ, դուրս էին գալիս կմախքներ. դառնալով ինձ՝ ասաց. «Այս հսկա տարածության մեջ փոսեր կան, որոնք լեցուն են հազարավորների մարմիններով. տեղացիները հաճախ գալիս ու տանում են գլուխներ, թեւեր, ոտքեր՝ որպես հուշանվեր վաճառելու համար»:
Անցա Դեր Զորի շրջանը, այնտեղ վերապրող մի քանի հայեր ինձ ցույց տվեցին հայ ժողովրդի ողջակիզման վայրը, որը եղել է վերջին կայանը՝ մարդկության հեռու ապանատում, որտեղ մաքրագործվեց գաղթականության վերջին մնացորդը: Նրանցից փրկվածները՝ վիրավոր կամ մահացած, մեծ փրկանք տալով, կարողացել են հասնել արաբական գյուղեր, մի մասն էլ հասել է Սիրիայի Հալեպ եւ այլ քաղաքներ: Վստահ եմ, եթե այսօր էլ փորեք Դեր Զորի անապատը, պիտի գտնեք հայ նահատակների ոսկորներ, որոնց մեջ միգուցե կան եւ իմ ազգականները, որոնց մինչեւ հիմա չեմ կարողացել գտնել:
Հ.— Թուրքական այս ցեղասպանության մասին գրություններ գրվեցի՞ն:
Պ.— Այո ́, եւ շատ, ո՜ր մեկը թվեմ: Կարդացած պետք է լինի քաղաքակիրթ աշխարհը, որի պետական կարեւոր անհատները թե ́ խորհրդարաններում, թե ́ թերթերից եւ թե ́ գրքերից իմացած պետք է լինեն մեծագույն ցեղասպանության մասին, որի առաջ Հիտլերի կատարած ցեղասպանությունը հրեաների դեմ ոչինչ է: Կարդացեք Անգլիայի վարչապետի (Ասքվիտի) հրատարակած գիրքը՝ իր բոլոր մանրամասնություններով ու վկայություններով, կարդացեք Ֆրանսիայի եւ Իտալիայի խորհրդարաններում արտասանված ճառերը, որոնք արձանագրված են ժամանակի թերթերում: Կարդացե ́ք Մանավանդ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան պրն Մորգենթաուի հաստ հատորը, որտեղ պիտի տեսնեք թուրք ոճրագործի իսկական պատկերը: Պրն Մորգենթաուն ինքն անձամբ հանդիպել է ջարդի ղեկավար եւ Թուրքիայի տեր ու տիրական Թալեաթի հետ եւ զգուշացրել նրան, որ իր այս անմարդկային ոճրի համար պատասխանատու է լինելու աշխարհի առջեւ: Թալեաթն ամբարտավանորեն պատասխանել է. «Ոչ ոք իրավունք չունի միջամտելու մեր ներքին գործերին, ո՞վ կհանդուրժի մեր ներքին գործերին խառնվել»:
Կարդացե ́ք ձեր հյուպատոսի գրած գիրքը, որ լավ ըմբռնեք, թե ի ́նչ է «թուրք» ասվածը:
Հ.-Դուք կարդացե՞լ եք պրն Մորգենթաուի գիրքը:
Պ.— Այո ́, երեք անգամ կարդացի եւ չկարողացա ավարտել պարունակությանը: Գիրքը թարգմանել տվեցի հայերեն եւ ֆրանսերեն՝ տարբեր անձանց՝ համեմատելու համար բովանդակությունը: Երկու թարգմանություններն էլ հարազատորեն տվեցին նույն պատկերը:
Պիտի խնդրեմ, որ պաշտոնական փաստաբանս կարդա մի քանի էջ՝ մի փոքր գաղափար կազմելու համար կատարված անհավատալի ոճիրների տեսակների մասին:
(Դատավորը թույլ չտվեց, որ կարդացվի. արտոնեց կարդալ միայն վերջաբանը՝ մի քանի տող միայն…)
Հ.— 1915-ի ցեղասպանության եւ հայ ժողովրդի արդար դատի ցույցեր անո՞ւմ էիք:
Պ.— Այո ́, 1918-ից ի վեր բողոքում ու պահանջում ենք մեր 2 միլիոն նահատակների արյան գինը եւ միջազգային դաշնագրով ճանաչված մեր պատմական հողերի վերադարձը: Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի չորս կողմերում գտնվող հայերը, որոնք փախել են օսմանական Թուրքիայից, ցույցեր են անում եւ պահանջներ ներկայացնում թուրքական կառավարությանը: Լիբանանում, Պաղեստինում, Ֆրանսիայում, Հարավային Ամերիկայում, այստեղ՝ Միացյալ Նահանգներում, կանգնեցված են թուրքական ցեղասպանության զոհ 2 միլիոն հայ նահատակներին հարգանքի հուշարձաններ: Մոնթեբելոյի հուշարձանի կառուցումը խափանելու համար թուրքական կառավարությունն ամեն միջոց գործադրեց ամերիկյան կառավարության մոտ, որպեսզի ամերիկացիները չծանոթանան թուրքական անմարդկային ոճիրների պատմությանը: Հակառակ իրենց ամեն տեսակ արգելքների՝ հուշարձանը բարձրացավ, եւ ամեն տարի բազմահազար հայեր են հավաքվում այնտեղ եւ ոգեկոչում հայ նահատակների հիշատակը: Այնտեղ ելույթներ են ունեցել նաեւ ամերիկացի պետական պաշտոնյաներ: Թուրքերը քանի անգամ սպառնացել են պայթեցնել հուշարձանը. թո ́ղ անեն, դա իրենց ազգային սովորությունն է՝ քանդել, ջարդել, փշրել սպանել:
Հ.— Պրն դատախազն ասաց, թե նոր քեմալական Թուրքիան նախկինի պես չէ. արաբական գրերը փոխել են եւ ունեն լատինական գիր, ֆեսը հանել եւ գլխարկ են գործածում, այժմ ավելի կրթված են, բազմակնությունը վերացված է. ի՞նչ է ձեր կարծիքը:
Պ.— Գրերը փոխելով, ֆեսերը հանելով՝ թուրքը երբեք չի փոխվի, վայրենությունն իրենց ազգային բնազդն է, մահացնելը՝ սրբազան պարտականություն, քրիստոնյա մորթելը սրբություն է նույնիսկ ներկա սերնդի համար: Թուրքը միշտ թուրք է՝ նույն բարբարոսը, նույն ոճրագործը:
Պիտի խնդրեմ, պրն փաստաբան որպեսզի կարդաք ձեզ մոտ գտնվող այն նամակները, որ 1965-ին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առիթով տեղի ունենալիք ապրիլի 24-ի ցույցերի ժամանակ ուղարկված էր շատ հայերի, նաեւ ինձ… Կարդացե ́ք, որպեսզի այստեղ գտնվող ժողովուրդը, երդվյալ դատավորները ճանաչեն նո ́ր Թուրքիայի ՈՒՍՅԱԼ երիտասարդությանը, որին պրն դատախազը կոչում է կրթված…
Պաշտպան փաստաբան պրն Լինզին դատավորի թույլտվությամբ նախ ցույց տվեց լատինատառ նամակը, ապա դրեց անգլերեն թարգմանությունը, եւ պաշտպան փաստաբանի խնդրանքով հրավիրվեց մի հայ, որը լավ գիտեր թե ́ թուրքերեն, թե ́ հայերեն եւ թե ́ անգլերեն: Պաշտոնական երդումից հետո, կարդալով նամակի բնագիրն ու անգլերեն թարգմանությունը, հաստատեց: Երդվյալ դատավորները, ներկա ժողովուրդը, ոստիկանությունը իրար երես նայեցին, երբ իմացան ճիվաղային այս նամակի բովանդակությունը, որը ցույց էր տալիս ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ, Ամերիկայում ուսում առնող ուսանողության իսկական պատկերը՝ վայրենի բնազդը: Այս նամակի ընթերցումից հետո դատախազը չհամարձակվեց որեւէ նոր հարցապնդում անել կամ թերահավատություն ցուցաբերել անմարդկային այս արտահայտության հանդեպ, որովհետեւ գրավոր էր փաստաթուղթը եւ նոր՝ 1965-ին գրված:
Պաշտպան փաստաբան պրն Լինզին, դառնալով երդվյալ դատավորներին, ասաց. «Արդյոք տակավին կարիք ունե՞ք ավելի զորավոր փաստերի թուրքերի կատարած ցեղասպանության մասին. թուրքն այժմ եւս հակված է գործել նույնը, թուրքի երկու ներկայացուցիչներն են եղել «Բալթիմոր» հյուրանոցում սպանվածները:
Ահավասիկ թուրք ժողովրդի նոր սերունդը, որը այժմ էլ պատրաստվում է բնաջնջել գոյություն ունեցող հայությանը:
Պրն Յանիկյանը քանիցս անցել է այդ սպանդանոցների եւ մահվան միջով: Մի վայրկյան մտածեք եւ ձեր աչքերի առջեւ բերեք այդ տեսարանները…»:
ԿԱՐԵՒՈՐ ԱՆՑՔԵՐ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ԿԱՐԴԱՑԵՔ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ՝ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
ԿԱՐԴԱՑԵՔ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ՝ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ
Աղբյուր՝ Gourgen Yanikian