Մենք դեռ կհանդիպենք… ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳԻՆՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ
Եվս մի շանթարգել կաղնի ընկավ, ընկավ անտարբերության շանթից, ընկավ անուշադրությունից և անփութությունից:
Հայոց նորագույն պատմության մի ողջ տիտղոսաթերթ շրջեցինք, առանց հասկանալու, որ այդ էջն անավարտ էր և դեռ իր տրմաբանական վերջակետին չէր հասել, և շատ մեծ ջանք է պետք և շատերի համախմբվող տքնանքն է պետք, որպեսզի կարողանանք հաջորդ էջում տրամաբանական շարունակությունը կերտենք, և ոչ հերթական մի քանի անպտուղ էջից հետո ամեն ինչ սկսենք սկզբից:
Հայոց ինժեներական միտքը խորհրդային երկրի լավագույններից էր, եթե ոչ՝ լավագույնը: Մի քանի նվիրյալներ՝ Իոսիֆյան, Ալիխանյան, Մերգելյան, կարելի է ասել ավազների վրա հայ ստեղծագործ և արարիչ մտքի անառիկ ամրոց էին կերտել, որ նորանկախ Հայաստանի առաջին պալատականների թեթև ձեռքով հիմնահատակ արվեց:
Սակայն, ինչպես հաճախ Հայոց պատմության մեջ, այն, ինչ չէր կարող կամ չէր ուզում պետությունը, ավելի ճիշտ՝ օրվա իշխանությունը, կարող է «Սպիտակ ձիավորը»:
Այս անգամ առանց ձիու, առանց սրի ու զենքի, և անգամ՝ առանց առողջության:
Մերօրյա ասպետի զենքն իր միտքն էր, իր ոգին ու իր կամքը՝ հզոր և արժանապատիվ Հայաստան կերտելու:
Կարենը եկավ Հայոց ինժեներական միտքը վերածնելու, նոր դպրոց ստեղծելու և մի ահռելի սերմնացան անելու, առանց վախենալու երկրում տիրող երաշտից, մարդկանց հոգիներում տիրող անհավատության ձմեռից, ճիշտ նույն համոզմունքով, ինչ համոզմունքով որ Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ կարծես ողջ աշխարհն էր փլուզվում և մարդկությունը ոչնչացման եզրին էր, Հովսեփ Օրբելին Գիտությունների ակադեմիա էր ստեղծում:
Կարենը զորեց Հայոց ինժեներական մտքի վերածնունդը, զորեց և հանդգնեց՝ ի հեճուկս տարբեր իշխանությունների ստեղծած խոչնդոտների, հեգնեց անգամ մեր Հայրենիքի Անկախության և Արցախի ազատագրման համար պայքարում իր կորցրած առողջության բոլոր մահացու դավաճանություններն ու թիկունքից հասցված հարվածները:
Կարենը պետք է դառնար Հայոց գիտության կաճառի արքան, և ոչ այդ աթոռը զավթած ոմն «գիտնական», ով անբարտավանությամբ հայտարարում էր, որ ամեն քոսոտ երկրի բան չէ ռազմարդյունաբերությունը:
Դու ոչ միայն դրեցիր հիմքը ապագա ռազմարդյունաբերության, այլև ապացուցեցիր, որ հենց ռազմարդյունաբերությունն է Հայոց աշխարհի արժանապատիվ ու ռազմավարորեն անխոցելի ապագայի հիմնասյունը:
Ինչ որ մեկի գլուխը միգուցե և մեծ է, բայց հոգին է ստրուկ, և նրանք արտաքին թշնամուց ավելի մեծ թշնամիներ են և ավելի վտանգավոր ու իրենց տեսակով՝ վարակիչ: Նժդեհը կասեր՝ Հայու տականքն անմրցելի է:
Ընկավ Հայոց Ինժեներական մտքի մերօրյա կաղնին, ընկավ ժպտերես, ընկավ իրեն բնորոշ հումորով, ընկավ շատ ու շատ մանրապճեղ իշխանիկների վրա քահ-քահ ծիծաղելով, ընկավ երկրի ապագան կերտելու սպիտակ ձին հեծած և մտքի ու ոգու զենքը ձեռքին՝ միջնադարյան Հայ ասպետին վայել….
Ընկավ Հայոց կաղնին, ազնվական ժպիտը դեմքին, իր առաքելությունն ավարտած գերմարդու հպարտ ժպիտը դեմքին, քանզի նա իր ետևից արդեն իսկ մի հզոր անտառ է աճեցրել, և այլս անդառնալի իրականություն է Հայոց մերօրյա ինժեներական միտքը, որն էլ Հայոց նորօրյա պետականության մյուս ոլորտների շոգեքարշը պիտի դառնա:
Բայց Կարենն ի ծնե իմաստուն էր, և իր բնածին իմաստությամբ հասկացել էր Նժդեհյան մարգարեությունը. «թող հայը փորձի ոտքի կանգնել, թող ճգնի իր հայրենապաշտութեան միացնել զինուորական հրարուեստագիտութեան եւ քիմիայի ահաւոր ոյժը, այն ժամանակ ահաբեկուած հայը կը դառնայ ահաբեկիչ»:
Մենք պարտք մնացինք Քեզ, մենք՝ տեսակով Հայերս, քանզի որոշ իշխանավորներ, ավելի ճիշտ կլինի ասել՝ աթոռավորներ, եթե ունեն էլ պարտքի զգացողություն, ապա դա միայն իրենց «տերերի» նկատմամբ է առաջանում, քանզի նրանց հենց աթոռն են պարտք:
Մենք պարտք մնացինք և ամեն ինչ կանենք, որ Քո արարած գաղափարական անտառը երբեք շանթարգելի պակաս չզգա, քանզի Հայոց աշխարհում այսօր էլ շանթերը որոտում են…
Քեզ վայել չէ ասենք ողորմի, քանզի Հայոց ռազմի, ոգու և մտքի հերոսներին դեպի անմահություն ճանապարհելուց վայել է միայն մեկ բառ՝ Փա՛ռք…
Փառք Քեզ մեր Գերմարդ, ԳերՀայ..
Երանի՜ արժանի լինեինք մի օր Քո երթին մասնակից դառնալու…
Ճախրի՛ր և ամպհովանի դարձի՛ր մեր երկրի վաղվա օրվան, այն օրվան, որն այդքան հանճարեղ ճշգրտությամբ նախագծել և կառուցում էիր Դու…
Ճախրի՛ր, և թող ճախրանքդ ոչ միայն հավերժի, այլև իրական դաս դառնա այն ողջ անտառի համար, որ Քո ջանքով, Քո նվիրումով և Քո գաղափարով է ծլարձակել:
Մենք դեռ կհանդիպենք…